Գուրգեն Եղիազարյան

Eghiazaryan Gurgen

Ջրային և հողային ռեսուրսների կառավարման ամբիոնի վարիչ&

Eghiazaryan Gurgen

Գուրգեն Եղիազարյան

Ծնվել է՝ 1961 թվականի օգոստոսի 28-ին

Ջրային և հողային ռեսուրսների կառավարման ամբիոնի վարիչ

Կրթություն և վերապատրաստում

2014 թ. վերապատրաստում, Գլոբալ տաքացման ֆոնի վրա շրջակա միջավայրի պաշտպանությունը բարձրագույն կրթության ճարտարապետական ուսուցման շրջանակներում, UNESCO-IHE
2011-2013 թթ. կրթական ծրագրերի իրականացում, «Աշխարհագրական տեղեկատվական տեխնոլոգիան Արևելյան հարևանության երկրների կայուն զարգացման համար» թեմայով Tempus 2010
2012 թ. վերապատրաստում, Շվեդիայի թագավորական համալսարան
2013 թ. մասնակցություն, «Կլիմայի փոփոխության ներքո գյուղատնտեսության ջրապահովման խոցելիության և հարմարվողականության մոտեցումների գնահատման» ծրագիր, մշակում, UNDP
2007-2012 թթ. «Ագրոէկոհամակարգերի և ջրային ռեսուրսների կառավարում Հարավ Կովկասյան համայնքներում» Հայաստան, Վրաստան, Ադրբեջան գիտակրթական տարածաշրջանային ծրագիր, համակարգող Հյուսիս Ատլանտյան Դաշինք, գիտություն հանուն խաղաղության, NATՕ SFP
2009 թ. վերապատրաստում, «Ջրային ռեսուրսների կառավարում», ծրագիր, Հայաստան, Վրաստան, Հոլանդիա, UNESCO-IHE
2007 թ. «Գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգման ռեժիմի ճշգրտումը եղանակի տեսության էլեկտրոնային կայանների միջոցովև ET չափիչով», CARD ծրագիր, համակարգող
2007 թ. «ՋՕԸ հզորացման ուսումնասիրման և սահմանամերձ գյուղերի ջրամատակարարման կարիքների բացահայտում», CARD ծրագիր, համակարգող
2001-2006 թթ. վերապատրաստում, դասընթացներ, ջրային ռեսուրսների կայուն կառավարում ծրագիր, Յուտա, Օրեգոն նահանգների պետական համալսարաններ, ԱՄՆ
1984-1989 թթ. ասպիրանտուրա, Հայկական գյուղատնտեսական ինստիտուտ, Գյուղատնտեսական մելիորացիայի ամբիոն
1979-1983 թթ. սովորել և ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի Հիդրոմելիորացիայի ֆակուլտետը՝ «Հիդրոմելիորացիա» մասնագիտությամբ:

Աշխատանքային փորձ

2023 թվականի հունիսից Ջրային և հողային ռեսուրսների կառավարման ամբիոն, վարիչ
2022 թվականի դեկտեմբերի 5-ից 2023 թվականի հունիս, Ջրային և հողային ռեսուրսների կառավարման ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար
2020 -2022 թ․ դեկտեմբերի 5-ը ՀԱԱՀ, Հողաշինարարության և կադաստրի ամբիոն, վարիչի պարտականությունները կատարող
2018 նոյեմբերից ՀԱԱՀ, Ջրային ռեսուրսների կառավարման ամբիոն, վարիչ
2018 թ. դեկտեմբերից – 2019 թ հունիս ՀԱԱՀ, Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետ, դեկանի պաշտոնակատար
2018 թ. մարտից – 2018 թ. նոյեմբեր ՀԱԱՀ, Հիդրոտեխնիկական կառուցվածքների և մելիորացիայի ամբիոն, վարիչի պաշտոնակատար
2017 -2018 թթ. ՀԱԱՀ, Հողաշինարարության և հողային կադաստրի ամբիոն, վարիչ
2013-2017 թթ. ՀԱԱՀ, Հիդրոմելիորացիայի, հողաշինարարության և հողային կադաստրի ֆակուլտետ, դեկան, Հողաշինարարության և հողային կադաստրի ամբիոն, վարիչ, համատեղությամբ
1996 թվից մինչ օրս ՀԱԱՀ, Հիդրոտեխնիկական կառուցվածքների և մելիորացիայի ամբիոն, պրոֆեսոր
2009-2013 թթ․ ՀԱԱՀ, Հողաշինարարության և հողային կադաստրի ամբիոն, վարիչ
2009թ. «Հայաստանի Հանրապետությունում կաթիլային ոռոգման ներդրման հնարավորությունները և խոչընդոտները» ծրագիր, UNDP, համակարգող
2005-2009 թթ․ Ագրոգիտասփյուռ դեպարտամենտ, պետ
2002-2004 թթ. Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների ջրի օգտագործման կառավարման հետազոտական կենտրոն, տնօրեն
1996-2001 թթ. ՀԳԱ, Հողաշինարարության և հողային կադաստրի ամբիոն, դոցենտ
1990-1996 թթ. ՀԳԱ, Գյուղատնտեսական մելիորացիայի ամբիոն, ասիստենտ, դասախոս:

Գիտական գործունեություն

2007թ. պրոֆեսոր
2001թ. գյուղատնտեսական գիտությունների դոկտոր
1994թ. դոցենտ
1989թ. տեխնիկական գիտությունների թեկնածու:

Հավելյալ տեղեկություն

2018 թվի օգոստոսից ՀԱԱՀ, Հոգաբարձուների խորհուրդ, անդամ
ՀԱԱՀ, 011 Ագրոնոմիա մասնագիտական խորհուրդ, փոխնախագահ
ՀԱԱՀ, գիտական խորհուրդ, անդամ:

Գիտական հրապարակումներ

Հեղինակ է 100 գիտական աշխատությունների և մեթոդական աշխատանքների, որոնցից մեկը մենագրություն, 2 գյուտերի, 1 դասագրքի: Դոկտորակ անատենախոսությունից հետո տպագրել է 62 աշխատանք, այդ թվում 50 գիտական հոդվածներ և 12 մեթոդական ցուցումներ: Գիտական հետազոտությունները վերաբերում են ջրաաղային ռեժիմների կանխատեսման և կարգավորման հիմնահարցերին, ջրային և հողային ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը:
Գիտական զեկուցումներով հանդես է եկել ԱՄՆ-ում, Հոլանդիայում, Վրաստանում, Ռուսաստանում և այլն: