Գինու տուրիզմի ոլորտի նորարարությունների միջազգային մագիստրոսաական ծրագիրը (WINTOUR) հայտարարել է կրթաթոշակի մրցույթ 2022-2024 թթ. սովորելու համար:
Էրասմուս Մունդուսի շրջանակում Ռովիրա եւ Վիրջիլի (Իսպանիա), Բորդոյի (Ֆրանսիա) եւ Պորտոյի (Պորտուգալիա) համալսարանների այս համատեղ մագիստրոսական ծրագիրը տալիս է եվրոպական ակադեմիական հավաստագիր գինու տուրիզմի ոլորտում: Ծրագիրը միատեղում է երեք համալսարանների եւ տարածաշրջանների ուսումնագիտական եւ արտադրական փորձը, գիտելիքներն ու ռեսուրսները: Այս համալսարանները գտնվում են գրավիչ զբոսաշրջային տարածաշրջաններում եւ գինիներ, մասնավորապես առանձնահատուկ գինիներ արտադրելու երկարամյա փորձ ունեն: Մասնագիտական կրթության ու վերապատրաստման յուրահատուկ ծրագիրը վայելում է արտադրության ոլորտի եւ համապատասխան հաստատությունների գործուն աջակցությունը:
2022թ. աշնանային կիսամյակում մեկնարկելիք ծրագրի համար դիմել կարելի է մինչեւ սույն թվականի փետրվարի 8-ը:
Ծրագրի մանրամասներին ծանոթանալու եւ դիմելու համար պետք է անցնել այս հղումով:
ՀԱԱՀ-ի եւ Ի-Վի-Էն գինու ակադեմիայի ուսանողներն ունեն եւս մեկ եզակի հնարավորություն՝ փորձուսուցում անցնելու Եվրամիության երկրներից մեկում՝ խաղողի բերքաքհավաքի սեզոնի ընթացքում: