VETFarm-ի շրջանակում վերապատրաստումների հերթական փուլը Ագրարային համալսարանում

Բուհը վերադառնում է արձակուրդից, եւ անմիջապես հայտնվում խիստ աշխատանքային տրամադրություն-միջավայրի մեջ: Երկու տարի առաջ մեկնարկած VETFarm («Միջին մասնագիտական կրթության եւ վերապատրաստման օրինակելի համագործակցություն Հայաստանում պիստակի արտադրության ուղղությամբ. աշխարհատարածական մոտեցում») Էրազմուս+ ՀԳ2 ծրագիրը Ագրարային համալսարանի, Նիդերլանդների, Չեխիայի մեր գործընկերների եւ տեղի արտադրողների («Անդեր Սան» ընկերության) հետ հրաշալի` գիտություն-բուհ-արտադրություն անքակտելի շղթայի քրեստոմատիական օրինակ:

Մեր մասնագետները վերապատրաստումների են մասնակցել արտերկրում, հիմա հյուրընկալել ենք նրանց: Երեկ եւ այսօր՝ օգոստոսի 25-ին եւ 26-ին, ԱՏՀ եւ հեռազննման նորագույն միջոցների գծով վերապատրաստման առաջին դասընթացն ացկացրին Չեխիայից ժամանած մասնագետները՝ Պլզենի կիրառական գիտությունների համալսարանից Յան Մացուրան եւ Եժի Կվապելը:

Վերապատրաստման պարապմունքները յուրահատուկ էին, քանզի Ջրային եւ հողային ռեսուրսների կառավարման ամբիոնի աշխատակիցներից բացի մասնակցում էին նաեւ ՀԱԱՀ Ա․ Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի Հողային ռեսուրսների կառավարում եւ Հողաշինարարություն, բակալավրիատի Հողային եւ ջրային ռեսուրսների ճարտարագիտություն մասնագիտությունների ուսանողներ, ինչպես նաեւ  ՀԱԱՀ վարժարանի սաներ: Բակալավրիատի ուսանողներն ամռանը նաեւ վարպետության աշխատանոցի են մասնակցել․ ասել է թե համեմատաբար ազատ ժամանակը նպատակասլաց են օգտագործել երիտասարդները եւ դա չի կարող լավ արդյունք չտալ:

Վաղը՝ օգոստոսի 27-ին ՀԱԱՀ-ում ծրագրի շրջանակում նախատեսված է հանդիպում արտադրողների հետ։

VETFarm արդյունավետ նախագիծը կամփոփվի հոկտեմբերին: