Թերապիայի, ծննդագիտության եւ վիրաբուժության ամբիոնի դասախոս Մերի Ամիրխանյանը եւ ամբիոնի մասնագետ Մարինա Վարդանյանը վերապատրաստում են անցել «Վահե Մկրտչյան» ԱՁ-ում՝ անասնաբույժ Վահե Մկրտչյանի ղեկավարությամբ։ Մեր մասնագետները գոհ են վերապատրաստումից, որը համարում են արդյունավետ եւ ուսուցողական:
Նրանք ծանոթացել են ուլտրաձայնային սարքավորման աշխատանքին եւ կատարել ուլտրաձայնային հետազոտություն, որոշել են կենդանու ներքին օրգանների՝ երիկամների, լյարդի, փայծաղի, արգանդի տեղագրությունը, որոշել դրանց չափերը եւ տեղագրությունը նորմի մեջ եւ ախտաբանությունների դեպքում: Մասնակցել են մի շարք հետազոտությունների, որոշել հղի շան տեղագրությունը եւ մասնակցել ծննդօգնության գործողություններին:
«Վահե Մկրտչյան» ԱՁ-ն ՀԱԱՀ Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի հետ համագործակցող լավագույն կազմակերպություններից մեկն է, որը, բացի անասնաբուժական բազմապրոֆիլ կլինիկական բուժսպասարկումից, առաջարկում է նաեւ կենդանիների վաճառքի, ժամանակավոր ապաստանի, չիպավորման, խնամքի եւ այլ ծառայություններ։