Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ ձմեռային կիսամյակում Պանթեոնի հասարակական ու քաղաքական գիտությունների համալսարանում ուսումը 4 ամսով շարունակելու համար:
Մրցույթին կարող են մասնակցել Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության բակալավրիատի առաջին կուրսն ավարտած, Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի ուսանողները, ինչպես նաեւ վերոհիշյալ բաժինների մագիստրանտները, բացառությամբ՝ ավարտական տարում սովորողների:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ ներկայացված փաստաթղթերը բարձր որակի PDF ձեւաչափով ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով, իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ։ Փաստաթղթերի էլեկտրոնային անվանումները պետք է պարունակեն դիմորդի անուն-ազգանունն ու փաստաթղթի բնույթը (անգլերենով)։
- Ապացույց ՀԱԱՀ-ի ուսանող լինելու վերաբերյալ՝ տեղեկանք դեկանատից
- Անձնագրի պատճեն
- Ուղեկցող (մոտիվացիոն) նամակ (անգլերենով)
- Ինքնակենսագրական՝ CV (Europass ձեւաչափով, անգլերենով)
- Ակադեմիական տեղեկագիր (հայերեն)
- Անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (նվազագույնը՝ B2 մակարդակ, ՀԱԱՀ Լեզվի կենտրոնի կամ Հայոց եւ օտար լեզուների ամբիոնից տրամադրվող փաստաթուղթը եւս ընդունվում է)
- Առարկաների կրեդիտների ճանաչման ձեւաթուղթ:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2022 թ. հունիսի 7-ը:
Օգտակար հղումներ․
Անգլերենով դասավանդվող առարկաների ցանկը`
https://drive.google.com/file/d/1ruOhgseTy-jW-AtHIy6EEx7ctQRij07A/view
Բակալավրիատի առարկաներ՝
https://erasmus.panteion.gr/index.php/news/13-studies/89-undergraduate
Մագիստրատուրայի առարկաներ՝
https://erasmus.panteion.gr/index.php/news/13-studies/90-postgraduate
Ուսումնական պլան՝
https://erasmus.panteion.gr/index.php/news/13-studies/91-syllabus
Անհրաժեշտ փաստաթղթեր`
Ուշադրություն. առարկաներ կարելի է ընտրել Պանթեոնի հասարակական եւ քաղաքական գիտությունների համալսարանի բոլոր ակադեմիական բաժիններից, սակայն առնվազն մեկ առարկան անհրաժեշտ է ընտրել Միջազգային, եվրոպական եւ տարածքային ուսումնասիրությունների բաժնից: Բակալավրիատի ուսանողները կարող են ընտրել միայն բակալավրիատի ծրագրի առարկաների ցանկից, իսկ մագիստրատուրայի ուսանողները՝ ե՛ւ բակալավրիատի ե՛ւ մագիստրատուրայի։ Ուսանողները կարող են ընտրել առարկաներ տարբեր ուսումնական տարիներից։
Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի եւ ապահովագրության հետ կապված ծախսերը: Հարցերի դեպքում կարող եք դիմել Սուսաննա Հայրապետյանին՝ [email protected] էլհասցեով կամ այցելել ՄԿԴ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ COVID-19 համավարակի հետեւանքով ստեղծված սահմանափակումների պատճառով հնարավոր է լինի շարժունության ժամկետների եւ ձեւի փոփոխություն, ընդհուպ մինչեւ մասնակցության չեղարկում։ Բոլոր մասնակիցները եւ, հատկապես, ընտրված թեկնածուները պետք է հաշվի առնեն վերոնշյալ եւ հնարավոր այլ փոփոխությունները, ինչպես նաեւ այդ ուղղությամբ՝ տվյալ երկրի եւ համալսարանի պահանջներն ու սահմանափակումները։