Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2023-24 ուստարվա գարնանային կիսամյակում Հռոմի Սապիենցայի համալսարանում (Իտալիա) ուսումը 6 ամսով շարունակելու համար:
Մրցույթին կարող են մասնակցել բակալավրիատի այն ուսանողները, մագիստրանտները, հայցորդներն ու ասպիրանտները, որոնք չեն ավարտում 2024 թ․ գարնանը եւ որոնց սովորած առարկաները կհամընկնեն Սապիենցայի համալսարանի առաջարկած առարկաներին (https://corsidilaurea.uniroma1.it/en/solr-offerta-formativa-t?search_api_views_fulltext=)։
Բակալավրիատի ուսանողները կարող են առարկաներ ընտրել նաեւ մագիստրոսական կրթական մակարդակի ցանկից։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ստորեւ ներկայացված փաստաթղթերը PDF ձեւաչափով ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով:
✅Բակալավրիատի ուսանողների եւ մագիստրանտների ներկայացնելիք փաստաթղթեր՝
- Ապացույց ՀԱԱՀ-ի մագիստրանտ լինելու վերաբերյալ (տեղեկանք դեկանատից),
- Անձնագրի պատճեն,
- Մոտիվացիոն նամակ (անգլերենով),
- Ինքնակենսագրական` CV (Europass ձեւաչափով, անգլերենով),
- Ակադեմիական տեղեկագիր (անգլերենով),
- Անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (B2 մակարդակ, TOEFL, IELTS, Cambridge, տարբեր լեզվի կենտրոնների, ՀԱԱՀ Լեզվի կենտրոնի կամ Հայոց եւ օտար լեզուների ամբիոնից տրամադրվող փաստաթուղթը եւս ընդունվում է),
- Ուսուցման համաձայնագիր (Learning agreement)` https://erasmus-plus.ec.europa.eu/resources-and-tools/mobility-and-learning-agreements/learning-agreements:
✅Ասպիրանտների/հայցորդների ներկայացնելիք փաստաթղթեր՝
- Ապացույց ՀԱԱՀ-ի ասպիրանտ/հայցորդ լինելու վերաբերյալ (տեղեկանք դեկանատից),
- Անձնագրի պատճեն,
- Մոտիվացիոն նամակ (անգլերենով)՝ հետազոտական աշխատանքի մանրամասն ներկայացմամբ,
- Ինքնակենսագրական` CV (Europass ձեւաչափով, անգլերենով),
- Նախապատվությունը՝ Հռոմի Սապիենցիա համալսարանի առաջարկած դասընթացներից, (https://www.uniroma1.it/en/pagina/list-phd-programmes)
- Հրատարակությունների ցանկ,
- ՀԱԱՀ-ում ղեկավարի երաշխավորագիր (անգլերենով),
- Հռոմի Սապիենցիա համալսարանից ընտրված պրոֆեսորի տրած երաշխավորագիր, որը կլինի հետազոտողի ղեկավարը,
- Անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (B2 մակարդակ, TOEFL, IELTS, Cambridge, տարբեր լեզվի կենտրոնների, ՀԱԱՀ Լեզվի կենտրոնի կամ Հայոց եւ օտար լեզուների ամբիոնից տրամադրվող փաստաթուղթը եւս ընդունվում է):
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2023 թվականի սեպտեմբերի 22-ը:
Օգտակար հղումներ․
– Հռոմի Սապիենցա համալսարանի վերաբերյալ https://www.uniroma1.it/en/pagina-strutturale/home
– Անհրաժեշտ փաստաթղթերը ներբեռնելու համար՝ https://drive.google.com/drive/folders/1SRZj7WLKT934gzTJlyNNozgup2z-0-Dq?usp=sharing
– Ինչպես լրացնել ուսումնառության պայմանագիրը՝ https://erasmus-plus.ec.europa.eu/resources-and-tools/mobility-and-learning-agreements/learning-agreements/studies-agreement-guidelines-ka171
Ուսումնական տարվա օրացույց՝ https://www.uniroma1.it/en/pagina/academic-calendar
– Անգլերենով դասավանդվող առարկաների ցանկը` https://corsidilaurea.uniroma1.it/en
ՈՒշադրություն.
Առարկաներ կարելի է ընտրել միայն 1 ֆակուլտետի տարբեր դեպարտամենտների եւ տարբեր կուրսերի համար նախատեսված գարնանային կիսամյակի առարկաներից)։
– Ասպիրանտների համար՝ https://www.uniroma1.it/en/pagina/list-phd-programmes
Այն ուսանողները, ասպիրանտները/հայցորդները, ովքեր մտադիր են հետազոտություն կատարել իրենց ատենախոսության համար, պետք է կապ հաստատեն Հռոմի Սապիենցիա համալսարանի համապատասխան պրոֆեսորի հետ։
Մրցույթի անցկացումը կատարվելու է երկու փուլով․ ՀԱԱՀ-ի կողմից երաշխավորված ուսանողները կմասնակցեն եւս մեկ մրցույթի, որը կիրականացնի Հռոմի Սապիենցիա համալսարանը։
Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկը ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի եւ ապահովագրության հետ կապված ծախսերը: Հարցերի դեպքում կարող եք դիմել Զարինե Պողոսյանին՝ [email protected] էլհասցեով կամ այցելել ՄԿԴ: