ՈՒսումնական գործընթաց․ ամփոփվեցին փորձուսուցման արդյունքները

Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի Սննդամթերքի անվտանգության կրթական ծրագրի 2-րդ կուրսի մագիստրանտները ներկայացրեցին փորձուսուցման հաշվետվությունները:

Դեկան Սմբատ Դավեյանը ողջունեց ներկաներին եւ մագիստրանտներին հորդորեց անկաշկանդ ներկայացնել նյութը: Նա ընդգծեց, որ 12 շաբաթ տեւած փորձուսուցումը կրթական ծրագրի ամենակարեւոր բաղադրիչն է: Դեկանը տեղեկացրեց նաեւ, որ իրենք մշտական կապի մեջ են եղել փորձուսուցման վայրերի հետ եւ, բացառությամբ մեկ-երկու դեպքի, այն հաջող է ընթացել:

Մագիստրանտները համակարծիք էին՝ շատ հետաքրքիր եւ օգտավետ է եղել փորձուսուցման շրջանը: Ավագ գործընկերների հսկողությամբ իրականացրել են լաբորատոր ուսումնասիրություններ, որոնց արդյունքները հիմք կհանդիսանան ավարտաճառերը գրելիս: