Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է 2 տեղի մրցույթ՝ պարենամթերքի տեխնոլոգիա եւ ագրոնոմիական ուղղություններով սովորող բակալավրիատի ուսանողների համար՝ 2023-24 ուստարվա գարնանը Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտում (Պորտուգալիա) ուսումը (4 ամիս) շարունակելու կամ փորձուսուցում (մինչև 3 ամիս) անցնելու համար։
Մրցույթին կարող են մասնակցել անգլերենին (B2) տիրապետող այն ուսանողները, որոնք չեն սովորում առաջին կամ ավարատական կուրսերում: Խրախուսվում է հատուկ կարիքավոր ուսանողների մասնակցությունը:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձևաչափով ուղարկել ՄԿԴ պետ Գ․ Համբարձումյանին ([email protected]), իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․
- տեղեկանք դեկանատից՝ ՀԱԱՀ ուսանող լինելու վերաբերյալ,
- անձնագրի պատճե,
- մոտիվացիոն նամակ (անգլերեն),
- ինքնակենսագրություն (Europass ձևաչափով, անգլերեն),
- ակադեմիական տեղեկագիր (հայերեն),
- լեզվի իմացությունը հաստատող փաստաթուղթ (առկայության դեպքում),
- առարկաների կրեդիտների ճանաչման ձևաթուղթ։
Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակների անվանումը պետք է պարունակի դիմորդի անուն-ազգանունը, ինչպես նաև արտացոլի փաստաթղթի բնույթը (օրինակ՝ CV_Name Surname)։ Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի նոյեմբերի 14-ը։
Օգտակար հղումներ․
- Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտի վերաբերյալ,
- Անգլերենով դասավանդվող առարկաների ցանկը (ընտրել միայն գարնանային կիսամյակից)
- Հավելյալ տեղեկություններ,
- Անհրաժեշտ փաստաթղթեր:
Ծրագիրը հոգում է ճանապարհի, օրապահիկի ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի հետ կապված ծախսերը։
Հարցերի դեպքում կարող եք դիմել Գ․ Համբարձումյանին՝ [email protected] էլ․ հասցեի միջոցով կամ այցելել ՄԿԴ:
Ուսման նպատակով դիմող ուսանողները վիզա ստանալու համար հնարավոր է մեկնեն Մոսկվա՝ Պորտուգալիայի դեսպանատուն։ Փորձուսուցման համար դիմողները վիզան կարող են ստանալ Հայաստանում։