Ուսման հնարավորություն Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտում

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է 2 ուսանողի տեղի մրցույթ պարենամթերքի տեխնոլոգիայի եւ ագրոնոմիական մասնագիտությունների բակալավրիատի ուսանողների համար՝ 2022-23 ուստարվա աշնանը 4 ամսով Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտում (Պորտուգալիա) ուսումը շարունակելու համար։

Մրցույթին կարող են մասնակցել այն ուսանողները, ովքեր տիրապետում են անգլերենին (B2): Խրախուսվում է հատուկ կարիքավոր ուսանողների մասնակցությունը:

Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձեւաչափով ուղարկել ՄԿԴ պետ Գ․ Համբարձումյանին ([email protected]), իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․

  1. ապացույց ՀԱԱՀ ուսանող լինելու վերաբերյալ՝ տեղեկանք դեկանատից
  2. անձնագրի պատճեն
  3. մոտիվացիոն նամակ (անգլերենով)
  4. ինքնակենսագրական (Europass ձեւաչափով, անգլերենով)
  5. ակադեմիական տեղեկագիր (հայերենով)
  6. անգլերենի եւ/կամ գերմաներենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (ՀԱԱՀ Լեզվի կենտրոնի կամ Հայոց եւ օտար լեզուների ամբիոնից տրամադրվող փաստաթուղթը եւս ընդունվում է)
  7. առարկաների կրեդիտների ճանաչման ձեւաթուղթ։

Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակների անվանումը պետք է պարունակի դիմորդի անուն-ազգանունը, ինչպես նաեւ ցուցադրի փաստաթղթի բնույթը։ Դիմումների ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի հուլիսի 6-ը։

Օգտակար հղումներ․

  • Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտի վերաբերյալ՝

https://www.ipbeja.pt/en/Pages/default.aspx

  • Անգլերենով դասավանդվող առարկաների ցանկը՝

https://www.ipbeja.pt/servicos/gmc/Documents/IPBeja_unitcourses_EN_2022.pdf?fbclid=IwAR0FhJVfnz6AZhFykaLGbP9tl8p6wzdGNC8PqCKEPQo6xrypA92l6oAADMs  (ընտրել միայն աշնանային կիսամյակից)

  • Հավելյալ տեղեկություններ՝

https://www.ipbeja.pt/servicos/gmc/Paginas/Exchange%20and%20Mobility%20Students%20(Erasmus).aspx?fbclid=IwAR0g1bpzKhucLrJMgxpQiB9tZwV9Z56sgPkzooOI7Mto4O3Sf8BBExXHZgo

Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի եւ ապահովագրության հետ կապված ծախսերը։

Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ պետ Գ․ Համբարձումյանին՝ [email protected] էլ․ հասցեով կամ այցելել ՄԿԴ:

  • Թեկնածուները վիզայի համար հնարավոր է մեկնեն Մոսկվա՝ Պորտուգալիայի դեսպանություն։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ COVID-19 համավարակի հետեւանքով ստեղծված սահմանափակումների պատճառով հնարավոր է լինի շարժունության ժամկետների եւ ձեւի փոփոխություն, ընդհուպ մինչեւ մասնակցության չեղարկում։ Բոլոր մասնակիցները եւ, հատկապես, ընտրված թեկնածուները պետք է հաշվի առնեն վերոնշյալ եւ հնարավոր այլ փոփոխությունները, ինչպես նաեւ այդ ուղղությամբ տվյալ երկրի եւ համալսարանի պահանջներն ու սահմանափակումները։