Ուսման հնարավորություն Աթենքի գյուղատնտեսական համալսարանում

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է 2 տեղի մրցույթ 2022-23 ուստարվա գարնանային կիսամյակում  Աթենքի գյուղատնտեսական համալսարանում (Հունաստան) ուսումը 4 ամսով շարունակելու համար։

Մրցույթին կարող են մասնակցել  ագրոնոմիական, անտառագիտության, կենդանագիտության, շրջակա միջավայրի պաշտպանության (ագրոէկոլոգիա),  ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության, պարենամթերքի տեխնոլոգիաների, ագրարային ճարտարագիտության կրթական ծրագրերով սովորող, առաջին կուրսն ավարտած եւ անգլերենին տիրապետող (B2) ուսանողները, բացառությամբ ավարտական կուրսում սովորողների։ Խրախուսվում է հատուկ կարիքավոր ուսանողների մասնակցությունը:

Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձեւաչափով ուղարկել ՄԿԴ աշխատակից Զարինե Պողոսյանին ([email protected]) իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․

  1. ապացույց ՀԱԱՀ ուսանող լինելու վերաբերյալ՝ տեղեկանք դեկանատից
  2. անձնագրի պատճեն
  3. մոտիվացիոն նամակ (անգլերենով)
  4. ինքնակենսագրական (Europass ձեւաչափով, անգլերենով)
  5. ակադեմիական տեղեկագիր (հայերենով)
  6. առարկաների կրեդիտների ճանաչման ձեւաթուղթ:

Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակների անվանումը պետք է պարունակի դիմորդի անուն-ազգանունը, ինչպես նաեւ ցուցադրի փաստաթղթի բնույթը։ Դիմումների ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի նոյեմբերի 4-ը։

Օգտակար հղումներ․

Աթենքի գյուղատնտեսական համալսարան https://www2.aua.gr/en

  • Անգլերենով դասավանդվող առարկաների ցանկն ըստ դպրոցների եւ դեպարտամենտների՝ http://www.european.aua.gr/?page_id=780
  • Անհարեժշտ փաստաթղթեր եւ Միջազգային կրեդիտային շարժունության արդյունքների ճանաչման ընթացակարգը՝

https://drive.google.com/drive/folders/1-2-PxNyA0Qfbxxa-Z99mKoKlMhy0SfmN?fbclid=IwAR3_0KLzgvwBwEiSFN0PL5CpK914ukZ04JMt_ibMXqpdgh2yqiwCQf7HZuQ

Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի եւ ապահովագրության հետ կապված ծախսերը։ Հարցերի դեպքում կարող եք դիմել Զարինե Պողոսյանին՝ [email protected] էլհասցեով կամ այցելել ՄԿԴ: