Դասավանդման և/կամ վերապատրաստման հնարավորություն Գայզենհայմի համալսարանում

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է 2 տեղի մրցույթ Գայզենհայմի համալսարանում (Գերմանիա) մեկ շաբաթով վերապատրաստվելու և/կամ դասավանդելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի կամ գերմաներենի իմացությամբ այն դասախոսները, որոնք աշխատում են գինեգործության, խաղողագործության կամ գինու բիզնեսի ոլորտներում։

Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձևաչափով ուղարկել ՄԿԴ պետ Գ․ Համբարձումյանին ([email protected]), իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․

  • անձնագրի պատճեն,
  • ինքնակենսագրություն` Europass ձևաչափով (անգլերենով) (http://europass.cedefop.europa.eu/…/templates-instructions)
  • ապացույց ՀԱԱՀ-ի աշխատակից լինելու վերաբերյալ (տեղեկանք Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնից),
  • մոտիվացիոն նամակ (անգլերենով), որտեղ դասավանդման դեպքում պետք է հստակ նշված լինեն նաև դասավանդման թեմաները (նվազագույնը՝ 8 ժամ),
  • առկայության դեպքում՝ անգլերենի կամ գերմաներենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (B2 մակարդակ)։

Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակների անունները պարտադիր պետք է պարունակեն դիմորդի անուն-ազգանունն ու ցուցադրեն փաստաթղթի բնույթը անգլերենով։

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2022 թվականի սեպտեմբերի 23-ը։
Անհրաժեշտ հղումներ՝

Համալսարանի մասին՝  www.hs-geisenheim.de։

Հետազոտական ուղղությունները՝ https://www.hs-geisenheim.de/en/research/overview/։

Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը:
Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ պետ Գ․ Համբարձումյանին ([email protected]):