Ուսումնական գործընթացի համակարգման բաժնի գործառույթներն են՝
Ամբիոնների տարեկան ուսումնական աշխատանքների ծավալների ստեղծում և կատարման վերահսկում,
ֆակուլտետների և ամբիոնների կողմից ներկայացվող պրոֆեսորադասախոսական անձնակազմի տարեկան անհատական բեռնվածությունների և հրամանագրման հիմքերի ստուգում
Ժամանակացույցի և դասատախտակների կազմում և դրանց կատարման վերահսկում
Ուսանողների շարժունության (հեռացում-վերականգնում, տարկետում, ազատում-վերականգնում, բուհից բուհ փոխադրում և այլն) հետ կապված գործընթացի կազմակերպում, հրամանագրում և վերահսկում
Փոխանակման ծրագրերում ընդգրկված ուսանողների շարժունության գործընթացի երաշխավորում
Բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ընդունելության տեղերի ձևավորում
Զեղչերի գործընթացի կազմակերպում
Փոխատեղման (ռոտացիա) գործընթացի կազմակերպում
Պրոֆեսորադասախոսական կազմի ժամավճարների հրամանագրում
Հրատարակման ներկայացված դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, ուսումնամեթոդական և օժանդակ գրականության՝ կանոնակարգով պահանջվող չափորոշիչներին համապատասխանության ստուգում, ՀԱԱՀ մեթոդական խորհրդի ներկայացում /ընթացիկ աշխատանքների համակարգում
Թեստային քննությունների արդյունքների բողոքարկման ակտերի կազմում
Բակալավրի առարկայական ծրագրերի կազմման և հաստատման գործընթացի համակարգում:
Բաժիններ
Հետադարձ կապ`
ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
1-ին մասնաշենք, 321 սենյակ
Հեռ. (+374 12) 54 05 86, ներքին` 3-82
E-mail: [email protected]