Արմեն Արտյուշայի Աղասարյան
տեխ. գիտ. թեկնածու, դոցենտ
Վարչության պետ
Հետադարձ կապ
- ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
ՀԱԱՀ, 1-ին մասնաշենք, 319 սենյակ - Հեռ. (+374 12) 33 34 34, ներքին՝ 4-33, 4-45
[email protected]
Ուսումնական գործընթացի կառավարման վարչությունը համալսարանի կրթության որակի և դասավանդման արդյունավետության բարձրացման նպատակով իրականացնում է հետևյալ գործառույթները՝ համաձայն գործող նորմատիվային իրավական ակտերի և համալսարանի կանոնակարգերի.
Դինամիկ և միջազգայնորեն մրցունակ կրթական համակարգ ստեղծելու նպատակով համալսարանի ուսումնական գործընթացի պլանավորում, կազմակերպում,
Ուսումնական գործընթացի կազմակերպման արդյունավետության մշտադիտարկում և բացթողումների վերհանում, ինչպես նաև բարելավմանն ուղղված միջոցառումների մշակում,
Համալսարանի մասնաճյուղերի, կառուցվածքային ստորաբաժանումների կոորդինացում, ուսումնական աշխատանքների ստուգում, նորարարական ուսումնամեթոդական գործընթացների ներդրմանն աջակցում,
Կրթական համակարգի բարեփոխումների և ուսման որակի բարձրացման վերաբերյալ ուսանողների և դասախոսների հետ պարբերաբար խորհրդակցությունների կազմակերպում: