
Թոռնիկ Ալիյան
Նախագահ
Հետադարձ կապ
ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
1-ին մասնաշենք, 1-ին հարկ
(+374 98) 75 55 59, ներքին` 2-96
ՀԱԱՀ ուսանողական խորհուրդը՝ ուսանողության ներկայացուցչական, ինքնակառավարման բարձրագույն ընտրովի մարմինը, արտահայտում է ուսանողության շահերն ու իրավունքները, ապահովում ուսանողների մասնակցությունը համալսարանի կառավարմանը, նպաստում նրանց կրթական ու գիտական, ստեղծագործական, ֆիզիկական, բարոյական ու հոգևոր զարգացմանը, ինչպես նաև ռազմահայրենասիրական, ակտիվ քաղաքացիական դաստիարակությանը, կազմակերպում է ուսանողների ազատ ժամանցն ու հանգիստը: Ուսանողների՝ բանավիճելու մշակույթի զարգացմանը նպաստում է ինտելեկտուալ ամենատարբեր միջոցառումների ու խաղերի անցկացումը, բնապահպանական ու էկոլոգիական հիմնախնդիրներին ծանոթանում են արշավների, ամառային դպրոցների, էքսկուրսիաների միջոցով: Իսկ մշակութային ու հոգևոր զարգացմանը նպաստում են բազմաբնույթ հանդիպումները, ցուցահանդեսների կազմակերպումն ու այցերը մշակութային օջախներ:
Ուսանողական խորհրդի կազմում գործում են մշակույթի, սոցիալական հարցերի, որակի վերահսկման և ապահովման ու կարգապահական հարցերի հանձնաժողովները, ինտելեկտուալ, ուրախների և հնարամիտների ակումբները, ինչպես նաև լրատվական ծառայությունը։

Փոխնախագահ
Նարեկ Կիրակոսյան
Քարտուղար
Սյուզաննա Գևորգյան
