Բանախոս ՔՐԻՍ ՌԵՓԼԻ
Կլիմայագիտության պրոֆեսոր
Ամսաթիվ՝ 6 սեպտեմբերի, 2022 թ․
Անցկացման վայրը՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրոտեխնոլոգիաների ինկուբատոր
ՕՐԱԿԱՐԳ
10:30 – 11:00 | Գրանցում |
11:00 – 11:05 | ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանի բացման խոսքը |
11:05 – 11:35 | Հիմնական զեկույց՝ Քրիս Ռեփլի, Լոնդոնի համալսարանական քոլեջի կլիմայագիտության պրոֆեսոր
Թեման՝ |
11:35 – 12:05 | Հարցուպատասխան |
12:05 – 12:10 | Ամփոփում եւ փակման խոսք |
Բրիտանական կայսրության շքանշանի ասպետ Քրիս Ռեփլին Լոնդոնի համալսարանական քոլեջի կլիմայագիտության պրոֆեսոր է։ Նա Քեմբրիջի Էդմունդի քոլեջի անդամ է, ՆԱՍԱ-ի ռեակտիվ հաղորդակների լաբորատորիայի պատվավոր հրավիրյալ գիտնական, Եվրոպական ակադեմիայի անդամ, Ուինսթոն Չերչիլի հիշատակի հիմնադրամի դիտորդ խորհրդի անդամ, Եվրոպական տիեզերական գործակալության գլխավոր տնօրենի գիտական քաղաքականության գծով բարձրագույն խորհրդատվական հանձնախմբի նախագահ եւ Կլիմայի փոփոխության լոնդոնյան գործընկերության նախագահ։
Քրիս Ռեփլին նախկինում զբաղեցրել է Լոնդոնի գիտության թանգարանի տնօրենի, Բրիտանական անտարկտիկական հետազոտությունների կենտրոնի տնօրենի, Շվեդիայի գիտությունների արքայական ակադեմիայի երկրոլորտի-կենսոլորտի միջազգային ծրագրի գործադիր տնօրենի եւ Լոնդոնի համալսարանական քոլեջի Մուլարդի տիեզերագիտության լաբորատորիայի երկրի դիտարկման արբանյակային խմբի ղեկավարի պաշտոնները։
Ներկայում նա զբաղվում է կլիմայագիտության հաղորդակցությունների ոլորտով։ Դրամատուրգ Դունկան Մքմիլանի հետ նա գրել եւ Լոնդոնի արքունական թատրոնում բեմադրել է հայտնի «2071 – Աշխարհ, որ մենք թողնելու ենք մեր թոռներին» պիեսը, որը գրքի տեսքով հրապարակել է Ջոն Մուրեյ հրատարակչությունը։
Պրոֆ․ Ռեփլին 2008 թ․ արժանացել է Էդինբուրգի Գիտության մեդալին՝ «մարդկության գիտակցության եւ բարօրության գործում նշանակալի ներդրում» ունենալու համար։