Միջազգային կապերի եւ կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանը մայիսի 5-ին ավարտական հավաստագրեր հանձնեց Էրազմուս+ ՀԳ2 «Աջակցություն անգլերենով դասավանդման (EMI) նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումների եւ գործիքակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը եւ միջազգայնացումը բարելավելու նպատակով» SMARTI ծրագրի մասնակիցներին։
«Ներկայացման հմտություններ», «Ինչպե՞ս գրել ուղղորդող և մոտիվացիոն նամակներ» եւ «Ինչպե՞ս գրել հաշվետվություններ», «Մասնագիտական կրթական ծրագրեր» թեմաներով վերապատրաստումները, ըստ մասնակիցների, ոչ միայն պարզապես հետաքրքիր էին, այլեւ շատ օգտակար եւ նպատակային։ Նրանք համոզված են, որ նոր եւ նորարարական մոտեցումների, թեմաներում արտացոլված եւ բավականին լավ յուրացված միջազգային գործելակերպերի ու միտումների իմացությունը մեծապես կօգնի բուհում իրենց հետագա աշխատանքի մեջ։
Պատահական չէ, որ մասնակիցները երախատագիության խոսք ուղղեցին թե ծրագրի պատասխանատուներին եւ թե դասընթացավար, ՀԱԱՀ Որակի գնահատման եւ ապահովման կենտրոնի որակի կառավարման բաժնի վարիչ, Կիրառական մեխանիկայի եւ գրաֆիկայի ամբիոնի պրոֆեսոր Արա Ամիրյանին։