ՀՀ Լոռու մարզպետարանի նախաձեռնությամբ «Մարզի անասնաբույժների մասնագիտական որակավորման բարձրացման նպատակով վերապատրաստման դասընթացներ անցկացնելու» ծրագրի շրջանակում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի եւ Լոռու մարզպետարանի համագործակցությամբ ՀԱԱՀ-ի Վանաձորի մասնաճյուղում օրերս անցկացվեց հերթական դասընթացը: Այն վարեցին ՀԱԱՀ-ի Անասնաբուծության ամբիոնի վարիչ, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Տիգրան Չիթչյանը եւ նույն ամբիոնի դոցենտ, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Արեւիկ Ազիզյանը: Մարզում մատուցվող անասնաբուժական ծառայությունների որակի բարձրացմանը միտված այս դասընթացը ընդգրկում էր հետեւյալ թեմաները՝
- «Ժամանակակից տեխնոլոգիաներով պայմանավորված պահանջվող սանիտարահիգիենիկ պայմաններում իրականացվող կթի կազմակերպում: Մինչեւ կաթի մթերումը կաթի ճիշտ պահպանման եւ պահեստավորման պահանջները»,
- «Կաթնային եւ մսակաթնային ուղղվածության խոշոր եղջերավոր կենդանիների կերակրումը, խնամքը եւ պահվածքը»:
Մասնաճյուղի ժամանակակից տեխնիկական սարքավորումներով հագեցած նիստերի դահլիճն ապահովեց հետաքրքիր ու բովանդակալից դասընթացի անցկացման գործնական արդյունավետությունը: