ՀԱԱՀ ռեկտորի խորհրդական Կարեն Մինասյանի եւ Ագրոնոմիական ֆակուլտետի մագիստրատուրայի Ագրոնոմիա մասնագիտության մագիստրանտ Աննա Մինասյանի նախաձեռնությամբ, նույն մասնագիտության մի խումբ մագիստրանտներ օրերս այցելեցին Արմավիրի մարզի Արտամետ համայնք՝ Այգեպտղաբուծության եւ բույսերի պաշտպանության ամբիոնի դոցենտ Գայանե Գաբրիելյանի գլխավորությամբ։
Արամ Բադալյանի ֆերմերային տնտեսություն ճանաչողական այցի նպատակն էր ուսումնասիրել պիստակենու տնկանյութի արտադրության, կենսահումուսի ստացման, պիստակենու ինտենսիվ տիպի այգու հիմնադրման եւ մշակության արդյունավետ տեխնոլոգիաները:
Մագիստրանտները հետաքրքրությամբ ծանոթացան շրջանաձեւ տնտեսության սկզբունքով աշխատող ագրոձեռնարկության աշխատանքներին։ Պիստակենու տնկանյութի եւ բերքի անթափոն արտադրությունը Հայաստանում եզակի եւ յուրօրինակ է: Նաեւ այս առումով, տիկին Գաբրիելյանի եւ ուսանողների վկայությամբ, փորձուսուցումը խիստ ուսուցողական էր եւ հագեցած, որի համար դասախոսը եւ ոլորտի ապագա մասնագետները շնորհակալություն են հայտնում ֆերմերային տնտեսության ղեկավարին եւ այցի կազմակերպիչներին։