Հարգելի ուսանողնե՛ր, ՀԱԱՀ-ն իր շրջանավարտների եւ ուսանողների մրցունակությունն աշխատաշուկայում բարձրացնելու նպատակով կազմակերպում է «Փափուկ հմտություններ – անձնային աճ, կարիերայի պլանավորում եւ կառավարում» դասընթացը։
Հաջորդ շաբաթ կազմավորվում է դասընթացի մասնակիցների ևս 2 խումբ։ Խմբերից մեկի համար 4-օրյա դասընթացը կիրականացվի մարտի 21-ից, ժամը 10։30-ից 13։30-ը։
Գրանցման համար անցեք հետեւյալ հղումով՝
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScgeGvEfzUzzhWyBU21oCG7Rp6etB3J68pqFs0hGy871EY9gg/viewform
Երկրորդ խմբի համար պարապմունքները կմեկնարկեն մարտի 22-ին եւ կանցկացվեն ժամը 13։30-ից 16։30-ը․ գրանցման համար անցեք հետեւյալ հղումով՝
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdB3gsnpOQ8a0m7NHOGBVFzk1wsqw7AKOm632Aj3GFcadnyuw/viewform
Դիմելու վերջնաժամկետը մարտի 2022թ․ մարտի 20-ն է։
Ծրագրի տեւողություն՝ 4 օր, 3-ական ժամով։
Դասընթացն ԱՆՎՃԱՐ է։
Ձեւաչափը՝ առկա, համալսարանում։
Անցկացման վայրը՝ 2-րդ մասնաշենքի ընթերցասրահ (3-րդ հարկ, «Մամուլի սրահ»՝ գրադարանի դիմաց)։
Թեմաները՝
1․ Անձնային աճ եւ կարիերայի պլանավորում
2․ Հանրային խոսք եւ ներկայացման հմտություններ, ժամանակի կառավարում
3․ Գործատուին ներկայանալու հմտություններ
4․ Առաջնորդություն եւ բանակցությունների վարման հմտություններ
Դասընթացն անցկացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի (AWDA) շրջանակում։ Ծրագրի նպատակն է երիտասարդներին եւ կանանց տրամադրել հնարավորություն՝ բարելավելու իրենց աշխատանքային հմտությունները՝ համապատասխանեցնելով աշխատաշուկայի պահանջներին, եւ գտնելու աշխատանք բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության եւ զբոսաշրջության ու հյուրընկալության ոլորտներում։ Ծրագիրն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) կողմից՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Հայ օգնության ֆոնդի եւ Civitta Հայաստանի հետ համատեղ։
Սույն դասընթացը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։
Դասընթացի ավարտին մասնակիցներին կտրվի մասնակցության հավաստագրեր։
Հարգանքով՝
AWDA թիմ