Գաղտնիք չէ, որ ձկնաբուծությունը մեր երկրի տնտեսության կարեւորագույն ճյուղերից է, սննդային ապահովվածության եւ անվտնագության էական բաղադրիչներից մեկը: Իսկ ջուրն էլ, ընդհանրապես կյանքի ու արարման խորհրդանիշն է, միակ, անփոխարինելի, առանց այլընտրանքի:
ՀԱԱՀ միջազգային կապերի դեպարտամենտն իրազեկում է, որ Ագրարային համալսարանը գլխավոր համակարգողը կլինի ԵՄ ֆինանսավորմամբ մեկնարկող՝ Էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագրերի, որոնց նախապատրաստական աշխատանքները սկսվել էին դեռեւս ընթացիկ տարվա փետրվարին։
Ձկնաբանության եւ ջրագիտության ուղղությամբ մագիստրոսական ծրագրերի շահառուներն են Հայաստանն ու Ուկրաինան: Նախագիծը կյանքի կոչելուն կաջակցեն պորտուգալացի, խորվաթ եւ սլովակ գործընկերները:
Երիտասարդների (եւ ոչ միայն) համար այս նոր ուղղությունները հետաքրքիր են եւ նոր-լայն հնարավորություններ բացող:
Ի գործ: