Աշոտ Ադամյանի ժամանակացույցը շատ ծանրաբեռնված է. մարզումներ, բազկամարտի ամենահեղինակավոր ու բարձրվարկանիշային մրցաշարեր, որտեղից վերադառնում է միմիայն բացարձակ, անվերապահ ու անմրցակից հաղթողի կարգավիճակով:
Ուսանողական տարիներին արդեն նվաճել էր Եվրոպայի, աշխարհի առաջնությունների չեմպիոնի տիտղոսները, սակայն իր չափազանց զուսպ, սակավախոս, հավասարակշիռ բնույթի շնորհիվ շատերն այդպես էլ չիմացան, թե ինչ հերոս է կրթություն ստանում Ագրարայինում:
Մի զավեշտալի զուգադիպությամբ եզրափակիչներում Աշոտի մրցակիցները շատ հաճախ թուրքեր կամ ադրբեջանցիներ են լինում: Այդ տարաբախտները մարտն ավարտում են կրկնակի՝ ֆիզիկապես եւ բարոյապես ջախջախված…
Աշոտն ու իր՝ ճշմարիտ հայկական դաստիարակություն ստացած կինը, այսօր մեծացնում են իրենց զավակին, որը, տա Աստված՝ հոր փառահեղ դյուցազներգության արժանի շարունակությունը կերտի:
Նոր, փայլուն հաղթանակներ մաղթենք մեր սանին՝ հանուն Հայաստանի Հանրապետության:
- 04/02/2020
- 2020