ՀՀ կառավարության ապրիլի 15-ի որոշմամբ, մայիսի 12-ը Հայաստանում այսուհետ կնշվի որպես Բույսերի առողջության պաշտպանության օր (Բույսերի պաշտպանների օր):
Ագրարային համալսարանը եւ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մշակել են օրվա խորհրդին առնչվող միջոցառումների շարք:
Մայիսի 12-ին, ժամը 11։00-ին համալսարանում կազմակերպվելու է բույսերի պաշտպանությունում առկա խնդիրների, ձեռքբերումների եւ առաջիկա քայլերի վերաբերյալ կլոր սեղան-քննարկում։
Նույն օրը, ժամը 12.00-ին, միջոցառմանը մասնակից՝ բույսերի պաշտպանության միջոցներ ներկրող եւ վաճառող կազմակերպությունների ներկայացուցիչները համալսարանի շքասրահում ներկայացնելու են բույսերի պաշտպանության միջոցների լայն տեսականի՝ զուգահեռաբար իրականացնելով նաեւ խորհրդատվություն:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ 093 42 55 07 հեռախոսահամարով, Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանին։