Սիսիանի մասնաճյուղում Արցախից տեղահանված բնակիչների համար գյուղատնտեսության տարբեր թեմաներով վերապատրաստման դասընթացները շարունակվում են․ վերջին երկու թեմաները վերաբերում էին գյուղատնտեսական կոոպերատիվներին եւ չրի արտադրության տեխնոլոգիային։
Առաջին թեմայով դասընթացն անցկացրեց ՀԱԱՀ փորձագետ Տիգրան Հախնազարյանը։ Գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծման եւ զարգացման վերաբերյալ նրա դասախոսությունը շատ հետաքրքիր էր․ այս ոլորտում փորձագետի ունեցած տեսական ու գործնական մեծ փորձը շատ օգտակար եղավ լսարանի համար։ Բուռն քննարկումները պատահական չէին։
Չրի արտադրության տեխնոլոգիա թեմայով դասընթացն էլ վարում էր ֆերմեր եւ փորձագետ Լևոն Մկրտչյանը, որն իր մասնագիտական հմտությունները հաճույքով փոխանցեց դասընթացի մասնակիցներին։ Վերջինները, որոնցից շատերն արդեն զբաղվում են չրագործությամբ, մեծ հետաքրքրությամբ ծանոթացան որոշակի նրբությունների, իմացան, թե որոնք են մրգերի այն հատուկ սորտերը, որոնցից բարձրորակ չրեր են ստացվում:
Դասընթացներն իրկանացվում են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) եւ ՀԱԱՀ-ի համատեղ ծրագրի շրջանակում։