Միջազգային ձմեռային դպրոց – 2021

Kazahskij nacionalnyj agrarnyj universitet

Հարգելի ուսանողներ և երիտասարդ գիտնականներ,

2021 թվականի փետրվարի 15-ից 28-ը Ղազախստանի ազգային ագրարային համալսարանը կազմակերպում է Միջազգային ձմեռային դպրոց – 2021

Դպրոցի նպատակն է փոխանցել նոր գիտելիքներ, գործնական հմտություններ, նորարական տեխնոլոգիաների կիրառման և գիտական ուսումնասիրությունների իրականացման մեթոդաբանություն։

Դասախոսությունները, վարպետաց դասերը և կլոր սեղանները կվարեն առաջատար միջազգային գիտնականները Ղազախստանի ազգային ագրարային համալսարանի 7 գիտահետազոտական ինստիտուտների գիտնականների հետ համատեղ։
Մասնակիցները իրենց գյուղատնտեսության, անասնաբուժության, կենսաբանության և տնտեսագիտության հիմնարար և կիրառական ուսումնասիրությունների արդյունքները կարող են տպագրել Ղազախստանի ազգային ագրարային համալսարանի գիտական ամսագրում։
Մասնակցության լեզուներն են անգլերենը և ռուսերենը։
Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2021 թվականի փետրվարի 12-ը լրացնել և ուղարկել մասնակցության հայտը ainura.aldiarova@kaznau,kz, [email protected] էլեկտրոնային հասցեներին։

Մասնակցության հայտ /անգլերեն/
Մասնակցության հայտ /ռուսերեն/