Ի գիտություն համալսարանի գիտական պարբերականի հոդվածագիրների

«Ագրոգիտություն եւ տեխնոլոգիա» գիտական պարբերականի խմբագրությունը հայտնում է, որ փոփոխության է ենթարկվել 2023 թվականի հունվարից հրապարակվող հոդվածներում մեջբերվող գրականության աղբյուրների նկատմամբ պահանջը: Այսուհետ հոդվածագիրները պետք է գրականության ցանկերում ներառեն առնվազն 10 անուն աղբյուր, որի առնվազն 30 տոկոսը պետք է հրատարակված լինի վերջին 10 տարիներին:

Խմբագրությունը ստորեւ տրամադրում է պարբերականի գործընկեր CrossRef միջազգային մատենագիտական շտեմարանում ինդեքսավորված բաց հասանելիության ամսագրերի որոնման համակարգի հղումը: Համակարգում ձեր հոդվածի բանալի բառերը, հեղինակի տվյալները կամ  ուսումնասիրվող թեմային վերաբերող վերնագրերը ներբեռնելով՝ կարող եք գտնել լայն շրջանակի անգլերեն հետազոտություններ, ինչպես նաեւ ցիտել դրանք՝ պահպանելով հղումը նշելու պարտադիր սկզբունքը.

https://search.crossref.org/references