Համապետական ծառատունկ. Մեզնից հետո մեր տնկած ծառերն են մնալու…

Ի՞նչ կմնա ինձնից հետո, կկուն լեռներում եւ թխկիի տերեւները աշնանը…

Ռյոկան

18-րդ դարի ճապոնացի բանաստեղծի խոսքերը բնաբան դարձրինք, որովհետեւ փիլիսոփայորեն ճշմարտացի են, անքննելի, անվիճելի: Մեզնից հետո մեր տնկած-խնամած ծառերն են մնալու…

Նոյեմբերի 5-ը համապետական ծառատունկի օր էր, եւ, բնականաբար, ագրարայինցիները առաջամարտիկներից էին: Ինչպես միշտ: Մեր թիմի աշխատանքները համակարգում էր Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը: Հենց նրա ղեկավարությամբ ուսանողների եւ աշխատակիցների մի խումբն աշխատել է ՀԱԱՀ երկրորդ մասնաշենքին հարող սարալանջում, մյուսները՝ Արագածոտնի մարզում, Բյուրականի անտառներ կոչվող տարածքում: Այստեղ պատասխանատուն տեխնոլոգիական ֆակուլտետի դեկան Սմբատ Դավեյանն է եղել:

Ականատեսների վկայությամբ՝ մերոնք առաջինն են մեկնել եւ ամենավերջինն են վերադարձել մայրաքաղաք: Հուսանք, կամրանան ու կյանք կառնեն բոլոր շիվերը: