Ամփոփվել են ՀԱԱՀ մագիստրատուրայի ընդունելության արդյունքները, որոնք գոհացուցիչ են։ 2023-2024 ուսումնական տարում Ագրարային համալսարանի մագիստրոսական տարբեր ծրագրեր է ընդունվել 182 ուսանող՝ 56-ով ավելի, քան նախորդ ուստարում։ Այլ խոսքով, ՀԱԱՀ մագիստրատուրա ընդունվածների թիվն անցյալ տարվա համեմատությամբ ավելացել է 44 տոկոսով։
Ուրախալի եւս մեկ փաստ․ մագիստրատուրայի վճարովի համակարգ ընդունված 110 ուսանողից 41-ն այլ համալսարանների շրջանավարտ է։
Բարի գալուստ ՀԱԱՀ մագիստրատուրա: