Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (SIDA) տարածաշրջանային ներառական եւ կանաչ տնտեսական զարգացման պիլոտային Reconomy նախագծի «Հմտությունների եւ գիտելիքի զարգացում» ծրագրի շրջանակում, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն մարտի 9-14-ը ՀԱԱՀ պրոֆեսորադասախոսական կազմի համար իրականացրեց «Տեղեկատվական գրագիտության բարելավում» թեմայով կարճաժամկետ դասընթաց:
Դասընթացը հնարավորություն ընձեռեց մասնակիցներին իրենց ամենօրյա աշխատանքում տեղեկատվական անվտանգություն ապահովելով, ՏՏ նոր գործիքների կիրառմամբ (Moodle, Quizizz, PowerPoint, Google Calendar հարթակներ) արդյունավետ աշխատել եւ հաղորդակցվել թվային միջավայրում:
Դասընթացն անցկացնում էին ՏՏ փորձագետներ Լիանա Առուստամյանը եւ Հայկ Քոչարյանը։
Դասընթացի ավարտին մասնակիցներն իրենց գոհունակությունը հայտնեցին տրված ուսումնառության արդյունքների վերաբերյալ:
Պրոֆեսորադասախոսական անձնակազմը բարձր է գնահատում այս դասընթացի եւ առհասարակ ՌԶԳ-ի աջակցությամբ իրականացված բոլոր դասընթացների շնորհիվ ձեռք բերած նոր գիտելիքներն ու կարողությունները։