Անցյալ շաբաթ՝ Ուսանողական գիտական շաբաթի շրջանակում կազմակերպված հիշարժան միջոցառումներից մեկը մի շարք բուհերի ուսանողական գիտական ընկերությունների նախագահների այցն էր Ագրարային համալսարան։ Նրանց հետ հանդիպումը սկսվեց համալսարանի նորարարական լաբորատորիաներ եւ ջերմատուն շրջայցով եւ շարունակվեց կլոր սեղան-քննարկմամբ։
Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորի լսարանում տեղի ունեցած քննարկմանը միացել էր «Մարզերի երեխաները մարզերում» (ՄԵՄ) ՀԿ-ի գործադիր տնօրեն, ՀԱԱՀ Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի ուսանող Գագիկ Գրիգորյանը, որը պատմեց ՀԿ-ի եւ դրա շրջանակում մարզերի երեխաների համար ստեղծված կրթական եւ սոցիալական աջակցության եւ այլ հնարավորությունների մասին։ Ագրարային համալսարանում ՄԵՄ-ի հետ բուհերի ավելի մեծ թվով ուսանողների հանդիպում կազմակերպելու՝ ՀԱԱՀ ՈՒԳԸ նախագահ Զարուհի Հովեյանի առաջարկը դրական արձագանքի արժանացավ։
Գործընկեր համալսարանների ՈՒԳԸ նախագահների հետ հանդիպումն ավարտվեց շատ դրական տպավորություններով եւ հետագա ակտիվ համագործակցության ցանկության արտահայտմամբ։