Արթուր Ալթունյան
տեխ.գիտ.թեկն., դոցենտ
Վարիչ
Հետադարձ կապ
- ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
2-րդ մասնաշենք, 108 սենյակ - (+374) 12 56-17-73, ներքին` 2-21
- [email protected]
Պատմությունը և նպատակը
Բաժնի գիտանախագծային գործունեության հիմնական ուղղությունը լեռնային երկրագործության մեքենայացումն ու ավտոմատացումն է:
Բաժնի գործունեության բաղադրիչներն են.
-
Այգեգործության մեքենայացում: Թաղովի խաղողի այգիների մեքենայացում, այդ թվում տարբեր սխեմաներով տնկված այգիների միջշարքային մշակության, մեքենայական այգեբացի, միջվազային տարածության մշակության (այգեփոր), հարթ վար ճակատային գութանով խաղողի այգիների մշակության հետ կապված և առանձին այլ գործընթացների մեքենայացում՝ կոլեկտիվ կամ անհատական պատվերներով:
-
Կարտոֆիլի մշակության մեքենայացում, այդ թվում՝ կարտոֆիլի անկորուստ բերքահավաքի մեքենայացում.
-
Մոտոբլոկաքարշ սրսկիչ, կարտոֆիլատնկիչ, դժվարահունձ խոտերի խոտհնձիչ և այլ գործընթացներ կատարող մեքենաներ՝ պայմանագրային հիմունքներով:
Բաժինը համալրված է ագրարային ոլորտի մեքենաշինության բարձրակարգ նախագծող-աշխատակիցներով և պատրաստ է ընդունել գյուղատնտեսության մեքենայացման ոլորտի ցանկացած պատվեր:
Հետազոտություններն իրականացնում են ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ա.Պ.Թարվերդյանը, պրոֆեսորներ Դ.Պ.Պետրոսյանը, Ա.Մ.Եսոյանը, տեխնիկական գիտությունների թեկնածուներ Ա.Վ.Ալթունյանը, Ա.Ս.Գրիգորյանը, Ս.Ռաֆայելյանը, Ս.Վ.Հովհաննիսյանը, գիտաշխատող, նախագծող Վ.Հ.Կարապետյանը, կրտսեր գիտաշխատողներ Ա.Մանուկյանը, Պ.Անտոնյանը, Ա.Հարությունյանը:
Բաժինն ընդունում և իրականացնում է գյուղմեքենաշինության բնագավառի հաշվարկանախագծային աշխատանքների կատարման պատվերներ.
- CAD/CAM համակարգով նախագծման աշխատանքներ ինչպես ամբողջական մեքենաների, այնպես էլ առանձին
- Տենզոմետրական չափումներ այդ թվում. դեֆորմացիաների (ձգում, սեղմում, ոլորում, ճկում) չափում և գրանցում, թրթռման չափում և գրանցում, հեղուկների և գազերի ճնշման չափում և գրանցում: