Ոսկանյան Աշոտ Երջանիկի
տնտ.գիտ.թեկն., դոցենտ
Կենտրոնի տնօրեն
Հետադարձ կապ
- ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
ՀԱԱՀ, 1-ին մասնաշենք, 242 սենյակ, - (+37491) 21 54 57, ներքին՝ 2-55
- [email protected]
ՀՀ պետական բյուջեից «Գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանում և զարգացում» բազային ֆինանսավորմամբ 2012թ. դեկտեմբերի 30-ից ՀԱԱՀ Գիտության դեպարտամենտի կազմում, որպես կառուցվածքային ստորաբաժանում, գործում է «Ագրարային քաղաքականության և տնտեսագիտության հետազոտական կենտրոնը»:
Կենտրոնի գիտահետազոտական աշխատանքներում մինչ այժմ ընդգրկված են եղել ավելի քան 20 գիտաշխատողներ, որից` 4 տնտեսագիտության դոկտոր, 10 տնտեսագիտության թեկնածու և 7 հայցորդ ու մասնագետ: Հետազոտական կենտրոնում իրականացվող ծրագրերի թեմատիկ և պրոբլեմային ուղղվածությունից ելնելով՝ հնարավորություն է ընձեռնված ներգրավել համապատասխան հմտություններ ունեցող գիտնականների:
Կենտրոնի գործունեության շրջանակներն են մասնակցություն ՀՀ ագրարային օրենսդրության, հայեցակարգային և ծրագրային փաստաթղթերի մշակմանը, ոլորտի զարգացման ընթացքի, վարվող քաղաքականության վերլուծում, առաջարկությունների ներկայացում, փորձաքննության իրականացում և դրանց արդյունավետության մասին կարծիքների տրամադրում:
Հետազոտական կենտրոնում իրականացվել են հետևյալ գիտական թեմաները.
- ՀՀ գյուղատնտեսության պետական կարգավորման քաղաքականության գործիքների և կառուցակարգերի կատարելագործման,
- ՀՀ գյուղատնտեսությունում ռիսկերի գնահատման և ապահովագրական համակարգի ներդրման կառուցակարգերի մշակման,
- ՀՀ-ում գյուղատնտեսական կոոպերացիայի` 2014-2024թթ. զարգացման ծրագրի մշակման շուրջ,
- ՀՀ-ում գյուղատնտեսական արտադրանքի իրացման, մրցունակության բարձրացման կառուցակարգերի կատարելագործումը և արտահանման ուղիները,
- ՀՀ գյուղատնտեսության զարգացման կլաստերային քաղաքականության առաջադրումը և դրա կիրառման նախադրյալները:
Կենտրոնի գործունեության արդյունքները ամփոփված են շուրջ 50 գիտական հոդվածներում և ավելի քան 15 գիտաժողովներում:
ՀՀ գյուղատնտեսական հողերի կառավարման, նպատակային չօգտագործման և գյուղացիական տնտեսությունների կառուցվածքի բարելվման խնդիրների լուծումը հրատապ է: Այս տեսանկյունից 2022թ. հետազոտական կոնտրոնում իրականացման համար առաջադրված «ՀՀ-ում գյուղատնտեսական առաջնային արտադրական միավորների հիմնախնդիրները և լուծման ուղիների առաջադրումը» թեման չափազանց արդիական է:
Ագրարային քաղաքականության և տնտեսագիտության հետազոտական կենտրոնի, ԵԱՏՄ անդամ-երկրների համանման գիտական ու հետազոտական կենտրոնների, Պարենի համաշխարհային ծրագրի, ինչպես նաև ՀԱԱՀ ստորաբաժանումների հետ համագործակցված իրականացվել են մի շարք ծրագրեր: