Եվրոպական քաղցրավենիքի գաղտնիքները կարճաժամկետ դասընթաց

sized-evropakan qaxcraveniq-01 (1)

Ուզու՞մ ես զարմացնել հարազատներիդ կամ սիրելի հաճախորդներիդ եվրոպական քաղցրավենիքի նոր տեսակներով, ուրեմն այս դասընթացը հենց ՔԵԶ համար է։

Դասընթացի շնորհիվ կծանոթանաս՝
• Ժամանակակից հումքային բազային,
• Հումքի ստացմանը և նախապատրաստմանը արտադրության,
• Սարքավորումների և գործիքների ընտրությանը և շահագործման հմտություններին

Կպատրաստես՝
• Կրուասան
• Չիզ քեյք Cheese cake
• Ֆրանսիական միլ-ֆոյ Mille-feuille
• Ֆրանսիական մակարոն

Դասընթացը բաղկացած կլինի ինտերակտիվ դասախոսություններից, որոնք կզուգորդվեն գործնական առաջադրանքների իրականացմամբ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Հացի, հրուշակեղենի և շոկոլադագործության ուսումնական լաբորատորիայում:

Դասընթացի արժեքը՝ 28000 ՀՀ դրամ։
Տևողությունը՝ 3 օր։
Դասընթացի ավարտին կտրամադրվի մասնակցության հավաստագիր:
Դասընթացին դիմելու և լրացուցիչ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել
012 54 57 13 կամ 055 52 67 18 հեռախոսահամարով։
Էլ․ հասցե՝ [email protected]։