Հարգելի ուսանողներ եւ աշխատակիցներ,
Թուրքմենստանի ԱԳ նախարարության Միջազգային հարաբերությունների ինստիտուտն անցկացնում է «Երկխոսությունը՝ խաղաղության երաշխիք: Միջազգային հարաբերությունների նոր փիլիսոփայությունը» խորագրով մրցույթ։
Մրցույթի հիմնական նպատակներն են՝
- Աշխարհում խթանել միջազգային հարաբերությունների նոր փիլիսոփայությունը երրորդ հազարամյակի նոր աշխարհաքաղաքական պայմաններում, աշխարհում ռազմական առճակատման սրացման ժամանակներում, հակամարտությունների շրջանակի աճի պայմաններում, որի հետեւանքով վատթարացել է աշխարհի ընդհանուր կայունությունը, զինաթափումը, շրջակա միջավայրի ծրագրերի իրականացումը:
- Երիտասարդների շրջանում փոխըմբռնման ձեռքբերում՝ համընդհանուր մարդկային խնդիրները լուծելու եւ փոխադարձ վստահությունը վերականգնելու նպատակով՝ ՄԱԿ-ի բոլոր անդամների մասնակցությամբ:
- Ձեռք բերել բոլոր պետությունների պատրաստակամությունը՝ իրականացնելու միջազգային իրավունքի ընդունված նորմերը, հաստատելու փոխազդեցության մշակույթը:
- Հաստատել խաղաղության մշակույթ:
- Ներկայացնել նոր մոտեցումներ միջազգային հարաբերությունների հիմունքների վերաբերյալ:
- Ընդլայնել միջազգային գիտական եւ մշակութային հարաբերությունները:
Մրցույթը նախատեսված է բակալավրիատի եւ մագիստրատուրայի ուսանողների, Թուրքմենստանի եւ ԱՊՀ անդամ երկրների երիտասարդ դասախոսների, ինչպես նաեւ մինչեւ 30 տարեկան գիտնականների համար, ովքեր թուրքմեներեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով չհրապարակված գիտական հոդվածների հեղինակ կամ համահեղինակ են։
Մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է ուղարկեն իրենց գիտական հոդվածները [email protected] էլհասցեին մինչեւ 2022թ․ սեպտեմբերի 1-ը։ Հոդվածները պետք է լինեն 5-10 էջ, “Times New Roman” տառատեսակով, 14 տառաչափով եւ տողերի միջեւ 1,5 հեռավորությամբ։
Մրցույթի մասին ամբողջական տեղեկությունը այստեղ է՝ www.iirmfa.edu.tm եւ www.iirmfa.nesil.edu.tm:
Երեք մրցանակակիրներին կշնորհվեն պատվոգրեր Թուրքմենստանի ԱԳ նախարարությունից։
Հաղթողների գիտական հոդվածները կհրապարակվեն Թուրքմենստանի ԱԳ նախարարության «Թուրքմենստանի արտաքին քաղաքականություն եւ դիվանագիտություն» լրագրում եւ կտեղադրվեն վերոհիշյալ կայքում եւ թվային պորտալում։
Մրցույթի հաղթողները կպարգեւատրվեն 2022թ․ հոկտեմբերի 1-ին։