2023 թ. ապրիլի 18-19-ին «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամը Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կազմակերպել էր գյուղատնտեսական կենդանիների մակաբուծային հիվանդությունների լաբորատոր ախտորոշման առավել արդյունավետ մեթոդների վերաբերյալ դասընթաց՝ ներգրավելով տարբեր կազմակերպությունների աշխատակիցների, ինչպես նաեւ ՀԱԱՀ անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի մի շարք ուսանողների:
Դասընթացավարը՝ կենսաբանական գիտությունների թեկնածու, ՀԱԱՀ անասնաբուժության եւ անասնաբուժասանիտարական փորձաքննության հետազոտական կենտրոնի առաջատար գիտաշխատող, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի մոլեկուլային մակաբուծաբանության լաբորատորիայի ավագ գիտաշխատող Օլեգ Շչերբակովը նախ մասնակիցներին ներկայացրեց տեսական նյութ։ Դասընթացի գործնական մասն անցկացվեց ՀԱԱՀ անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի մակաբուծաբանության լաբորատորիայում:
Դասընթացի մասնակիցները, այդ թվում ուսանողները, ցուցաբերեցին շատ մեծ ակտիվություն: Նախատեսվում է նաեւ հետագայում ուղղորդել եւ մեթոդական օգնություն ցուցաբերել մասնակիցներին՝ հենց իրենց աշխատատեղերում: