Դասավանդման հնարավորություն Տերամոյի համալսարանում (Իտալիա)

Եվրոպական հանձնաժողովից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Տերամոյի համալսարանում 2 շաբաթով դասավանդելու (2 տեղ) համար։

Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի գերազանց իմացությամբ այն աշխատակիցները, ովքեր աշխատում են պարենամթերքի տեխնոլոգիաների, անասնաբուժական բժշկագիտության եւ ագրոնոմիական ֆակուլտետներում եւ դասավանդում են մասնագիտական կամ նախամասնագիտական առարկաներ։

Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձեւաչափով ուղարկել ՄԿԴ պետ Գ․ Համբարձումյանին ([email protected]), իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․

  • անձնագրի պատճեն,
  • ինքնակենսագրություն` Europass ձեւաչափով (անգլերենով) (http://europass.cedefop.europa.eu/…/templates-instructions)
  • ապացույց ՀԱԱՀ-ի աշխատակից լինելու վերաբերյալ (տեղեկանք Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնից),
  • մոտիվացիոն նամակ (անգլերենով), որտեղ պետք է հստակ նշված լինեն նաեւ դասավանդման թեմաները (նվազագույնը՝ 16 ժամ),
  • առկայության դեպքում՝ անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (անգլերենի B2 մակարդակ)։

Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակների անունները պարտադիր պետք է պարունակեն դիմորդի անուն-ազգանունն ու ցուցադրեն փաստաթղթի բնույթը։

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2022 թվականի փետրվարի 28-ը։

Համալսարանի մասին կարող եք ծանոթանալ հետեւյալ հղմամբ  https://www.unite.it/UniTE/։

Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը:

Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ պետ Գ․ Համբարձումյանին ([email protected]):

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ COVID-19 համավարակի հետեւանքով ստեղծված սահմանափակումների պատճառով հնարավոր է լինի շարժունության ժամկետների եւ ձեւի փոփոխություն, ընդհուպ մինչեւ մասնակցության չեղարկում։ Բոլոր մասնակիցները եւ, հատկապես, ընտրված թեկնածուները պետք է հաշվի առնեն վերոնշյալ եւ հնարավոր այլ փոփոխությունները, ինչպես նաեւ այդ ուղղությամբ տվյալ երկրի եւ համալսարանի պահանջներն ու սահմանափակումները։