Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է 2 տեղի մրցույթ Էստոնիայի բնական գիտությունների համալսարանում մեկ շաբաթով դասավանդելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի իմացությամբ այն դասախոսները, ովքեր աշխատում են անասնաբուժության և անտառագիտության ոլորտներում։
Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձևաչափով ուղարկել ՄԿԴ առաջատար մասնագետ Զարինե Պողոսյանին հետևյալ հասցեով՝ [email protected], իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․
- անձնագրի պատճեն,
- ինքնակենսագրություն` Europass ձևաչափով (անգլերենով) (https://europa.eu/europass/select-language?destination=/node/1)
- ապացույց ՀԱԱՀ-ի աշխատակից լինելու վերաբերյալ (տեղեկանք Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնից),
- մոտիվացիոն նամակ (անգլերենով), որտեղ պետք է հստակ նշված լինեն նաև դասավանդման թեմաները (նվազագույնը՝ 8 ժամ),
- առկայության դեպքում՝ անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (B2 մակարդակ)։
Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակների անունները պարտադիր պետք է պարունակեն դիմորդի անուն-ազգանունն ու ցուցադրեն փաստաթղթի բնույթը անգլերենով։
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2022 թվականի սեպտեմբերի 23-ը։
Անհրաժեշտ հղումներ՝
- Էստոնիայի բնական գիտությունների համալսարանի վերաբերյալ` https://www.emu.ee/en/home/
Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը:
Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ աշխատակից Զարինե Պողոյանին ([email protected]) կամ այցելել ՄԿԴ։