Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է 2 տեղի մրցույթ Ռուսեի «Անջել Կնչեւ» համալսարանում (Բուլղարիա) դասախոսելու եւ վերապատրաստվելու, միաժամանակ 2024 թ․ ապրիլի 22-26-ը «Կրթության թվային փոխակերպում երկրորդ ազգային գիտագործնական խորհրդաժողով – խնդիրներ եւ լուծումներ, գնահատում եւ հավատարմագրում» խորագրով համաժողովին մասնակցելու համար։ Նախապատվությունը կտրվի նրանց, ովքեր համաժողովի ընթացքում կներկայացնեն հոդված կամ զեկույց։
Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձեւաչափով ուղարկել ՄԿԴ առաջատար մասնագետ Սուսաննա Հայրապետյանին ([email protected]), իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․
• անձնագրի պատճեն,
• ինքնակենսագրություն` Europass ձեւաչափով (անգլերենով)
• ապացույց ՀԱԱՀ-ի աշխատակից լինելու վերաբերյալ (տեղեկանք Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնից),
• մոտիվացիոն նամակ (անգլերենով),
• առկայության դեպքում՝ անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (B2 մակարդակ),
• հոդվածի կամ զեկույցի համառոտագիրը։
Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակների անվանումը պետք է պարունակի դիմորդի անուն-ազգանունը, ինչպես նաեւ ցուցադրի փաստաթղթի բնույթը (օրինակ՝ CV_Name Surname)։ Չափանիշներին չհամապատասխանող փաստաթղթերը չեն ընդունվի։ Հարցազրույցի կհրավիրվեն այն դիմորդները, որոնց մոտիվացիոն նամակը կգնահատվի բավարար։
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2023 թվականի նոյեմբերի 17-ը:
Համաժողովին ծանոթանալու համար կարող եք այցելել այստեղ։
Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի եւ ապահովագրության հետ կապված ծախսերը։
Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ առաջատար մասնագետ Սուսաննա Հայրապետյանին ([email protected]):