Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական գիտական ընկերությունը հրավիրում է մասնակցելու ուսանողական գիտական շաբաթին, որը կկայանա մայիսի 15-ից 20-ը: Գիտական շաբաթը ներառում է նաեւ Միջբուհական գիտաժողով, որին կարող են մասնակցել ՀՀ բուհերի ուսանողները: Միջբուհական գիտաժողովին մասնակցելու համար ՀՀ բուհերի ուսանողները (բացառությամբ Ագրարային համալսարանի ուսանողների) մինչեւ 2022 թ. մայիսի 10-ը հոդվածները պետք է ուղարկեն ՈՒԳԸ՝ [email protected] էլ. [...] Read More
Այսօր՝ մարտի 30-ին, համալսարանը հյուրընկալել էր բնապահպանական միջազգային՝ «Սեւ ծովի մաքրության համար ջրահոսքերի պաշտպանություն՝ կրճատելով դրանց աղտոտումը նստվածքներով ու աղբով՝ կիրառելով մշտադիտարկման եւ վերահսկման համատեղ նորարարական գործիքներ եւ բնահենք գործելակերպ» թեմայով աշխատաժողովի մասնակիցներին: Բացման խոսքով հանդես եկավ ծրագրի ղեկավար Անդրանիկ Ղուլիջանյանը: Հյուրեր ունեինք Հունաստանից, Ռումինիայից, Թուրքիայից եւ Մոլդովայից: Շատ կարեւոր հանգամանք է, որ մեր երկրից [...] Read More
Մարտի 28-ին հյուրընկալել էինք Եւրասիական փորձագիտական ակումբի հիմնադիր անդամներին՝ աշխատանքները համակարգող, «Ինտեգրացիա եւ զարգացում» ՀԿ նախագահ, բ.գ.թ., դոցենտ Արամ Սաֆարյանին, տնտեսագիտության դոկտորներ, պրոֆեսորներ Թաթուլ Մանասերյանին եւ Աշոտ Թավադյանին: Ակումբին այսօր անդամակցում է 53 գիտնական, վերլուծաբան, թերեւս՝ երկրի գիտական մտքի սերուցքը: ԵՓ ակումբը նախաձեռնել է բուհերում՝ մեր երկրի տնտեսության վերլուծությանը նվիրված բանախոսություն-քննարկումների շարք, որը մեկնարկեց Ագրարայինից: [...] Read More
Դասարանով երեկ` մարտի 27-ին, այցելեցինք Ագրարային համալսարան` մասնակցելու մասնագիտական կողմնորոշման ծրագրին։ Սկզբում ծանոթացանք համալսարանի կրթական ծրագրերին, այցելեցինք քիմիայի լաբորատորիա, որտեղ մի քանի փորձեր ներկայացրին, այնուհետեւ մասնակցեցինք շոկոլադի վարպետաց դասին, համտեսեցինք մեր ձեռքով պատրաստած անուշ սալիկները։ Տեղեկացանք նաեւ դրոնների եւ ճարտարագիտական սարքերի հնարավորությունների ու կիրառման ձեւերի մասին։ Իսկ արդեն վերջում այցելեցինք ջերմատուն։ Շատ հետաքրքիր ու հագեցած [...] Read More
Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակը նշվում է ամբողջ աշխարհում․ այս ամիսներին աշխարհի ամենահեղինակավոր բեմերում հնչում են մեծ կոմպոզիտորի ստեղծագործությունները։ Մեծանուն հայի հանդեպ հարգանքի յուրօրինակ տուրք էր նաեւ ՀԱԱՀ-ի Ագրոնոմիական ֆակուլտետի մի խումբ ուսանողների, դասախոսների եւ դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանի մասնակցությամբ համալսարանի Աղավնաձորի «Զարթոնք» հանգստյան տանը կազմակերպված միջոցառումը։ Կազմակերպիչը ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Մարիա Կրտիկաշյանն էր։ «Արամ Խաչատրյան [...] Read More
The-Microbiologist» պարբերականը անդրադարձել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սննդի անվտանգության եւ կենսատեխնոլոգիայի բաժնի գիտնականների՝ վարիչ, կ.գ. դոկտոր Աստղիկ Փեփոյանի ղեկավարությամբ իրականացրած ուսումնասիրություններին: «Հայ հետազոտողները նախազգուշացնում են, որ հարկ է վերանայել ջրի որակի գնահատման չափորոշիչները, որպեսզի կանխվի հակաբիոտիկների նկատմամբ կայունության ձեռքբերման տարածումը: ISO 9308-1:2014-ը պետք է ներառի նաեւ այդ կայունությունը բնութագրող կետը: Սեւանա լիճը Անդրկովկասում խմելու [...] Read More
Ավարտվեց Իտալիայի Մարկեի պոլիտեխնիկական համալսարանի Գյուղատնտեսական, պարենային եւ բնապահպանական գիտությունների դեպարտամենտի տնօրեն Դավիդե Ներիի հերթական այցը Հայաստան։ Պրոֆեսոր Ներին նախագծի իրակացման տարիներին (կավարտվի այս տարեվերջին) փորձագիտական ծանրակշիռ աջակցություն է տրամադրել ՀԱԱՀ Ոսկահատի տնտեսությունում ինտենսիվ այգու հիմնման եւ պտղաբուծության թեմաներով ձեռնարկների պատրաստման գործում։ Պրոֆեսոր Ներիի այցը մեկնարկեց ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանի հետ հանդիպմամբ, որին մասնակցում էր [...] Read More
Այսօր՝ մարտի 24-ին, կայացավ գիտխորհրդի հերթական նիստը՝ ռեկտոր Վարդան Ուռուտյանի նախագահությամբ։ Ռեկտորը նիստը սկսեց մասնագիտական կողմնորոշման տարաբնույթ աշխատանքներին աջակցելու համար ամբիոններին շնորհակալություն հայտնելով: Օրակարգի առաջին հարցը վերաբերում էր այս ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում ՀԱԱՀ անվանական կրթաթոշակառուների հաստատմանը, որի մասին զեկուցմամբ հանդես եկավ Ուսումնական գործընթացի կառավարման վարչության պետ Արմեն Աղասարյանը։ Գիտխորհրդի հաստատումից հետո ռեկտոր Ուռուտյանը տեղեկացրեց, [...] Read More
Մարտի 22-ին մեկնարկեց ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մշակած եւ ներդրած դուալ կրթական ծրագրերի իրազեկման միջոցառումների շարքը։ Դրանց նպատակն է ՀՀ հիմնական դպրոցների 8-ից 9-րդ դասարանցիների շրջանում տեղեկություններ տարածել գործող դուալ կրթական համակարգի եւ նմանօրինակ կրթական ծրագրերի, մասնավորապես՝ ՀԱԱՀ-ում ներդրված ծրագրերի առավելությունների վերաբերյալ։ Իրազեկման միջոցառման ընթացքում տեղի [...] Read More
ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել են բուհերի 2023/2024 ուսումնական տարվա, պետության՝ նպաստների ձեւով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը: Ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելությանը հատկացվել է 1271 տեղ, որից 1014-ը՝ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններին: Պահուստային տեղերը՝ 14: Ընդունելության տեղերը ձեւավորելիս հաշվի է առնվել ՀՀ [...] Read More