ՀԱԱՀ Միջազգային գիտական ծրագրերի համակարգման բաժնի կողմից իրականացվող և Նորվեգիայի Բարձրագույն կրթության որակի բարելավման և միջազգային համագործակցության գործակալության (DIKU) կողմից ֆինանսավորվող ԲիոԴատա ծրագրի շրջանակում 2020թ. մարտի 30-ից ապրիլի 3-ը Երևանում տեղի կունենա կենսաբազմազանության տվյալների թվայնացման ինտենսիվ դասընթաց:
Դասընթացի նպատակն է բարձրագույն կրթության ագրարային, բնապահպանական և կենսաբանական ոլորտների շահագրգռված ուսանողներին և մասնագետներին ուսուցանել կենսաբազմազանության տվյալների կառավարման և հրատարակման կենսա-թվայնացման ժամանակակից մեթոդներն ու հմտությունները։
Ծրագրի նվազագույն պահանջներն են՝ տվյալների կառավարման հիմնական գիտելիքներ, մեծ հետաքրքրություն կենսաբազմազանության տվյալների կառավարման և հրատարակման նկատմամբ, անգլերեն լեզվի բավարար իմացություն։
Մրցույթին մասնակցելու համար դիմելու վերջնաժամկետն է փետրվարի 15-ը։ Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել դիմում հայտը:
Ծրագրի մասին մանրամասն տեղեկություններ կարող եք իմանալ՝ անցնելով հետևյալ հղմամբ:
Դասընթացի բովանդակության վերաբերյալ դիմորդներին լրացուցիչ տեղեկություններ կտրամադրվեն փետրվարի 5-ին, ժամը 12։30-ին, 1-ին մասնաշենքի 343 լսարանում։
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել ծրագրի ՀԱԱՀ-ի կոորդինատոր Արմինե Աբրահամյանին (1-ին մասնաշենք, 252 սենյակ, հեռախոս՝ 012 880 881)։