Այս անգամ՝ բիզնես պլանավորում եւ կաթնամթերքի արտադրության տեխնոլոգիա

Սիսիանի մասնաճյուղի դասախոս Արմինե Շողունցը հաղորդում է մասնաճյուղում Արցախից տեղահանված բնակիչների համար մեր գործընկեր Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ իրականացվող ուսումնախորհրդատվական շարունակվող դասընթացների մասին։

Վերջինը վերաբերում էր բիզնես պլանավորմանը եւ կաթի արտադրության տեխնոլոգիային ու կովերի կաթնատվության բարձրացման ուղիներին։ Դասընթացավարներն էին, համապատասխանաբար՝ ՀԱԱՀ Մարկետինգի եւ զարգացման բաժնի ղեկավար Միսակ Ղարագոզյանը եւ Անասնաբուծության ամբիոնի վարիչ գ.գ.թ., դոցենտ Տիգրան Չիթչյանը՝ նշված ոլորտների հայտնի մասնագետներ, որոնք, ինչպես վկայում է տիկին Շողունցը, մեծ պատասխանատվությամբ կատարեցին իրենց մասնագիտական պարտքը՝ դասընթացի մասնակիցներին տրամադրելով արդիական գիտելիքներ եւ գործնական փորձ:

Արցախից տեղահանվածների համար GIZ-ի աջակցությամբ կազմակերպված դասընթացները շարունակվում են։