Author: Sos Avetisyan

Կրթաթոշակներ, պատասխանատվություն եւ արժեհամակարգ․ ռեկտորատի սեպտեմբերյան նիստը

Երեկ՝ սեպտեմբերի 5-ին, ռեկտորատի հերթական նիստը նախագահող՝ ՀԱԱՀ ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը սկսեց լավ լուրով․ 2024-2025 ուստարում տարբեր ընթացակարգերով ՀԱԱՀ առաջին կուրս ընդունված ոչ տնտեսագիտական մասնագիտություններով շուրջ 220 ուսանող կստանա 70 հազար դրամ կրթաթոշակ։ Պարոն Զաքոյանը այս նվաճումը համարեց կառավարության հետ արդյունավետ գործակցության եւ օգտակար գործ անելու ցանկություն ունեցող մարդկանց համատեղ ջանքի արդյունքը։ Ընդ [...] Read More

Կառավարություն – Ագրարային համագործակցության հերթական նվաճումը․ կրթաթոշակներ առաջինկուրսեցիներին

Ելնելով ագրոոլորտի զարգացման ռազմավարական կարեւորությունից, ՀՀ կառավարությունն իր երեկվա՝ սեպտեմբերի 5-ի նիստում որոշել է 2024-2025 ուստարում Ագրարային համալսարանի բակալավրական 14 եւ մագիստրոսական 15 կրթական ծրագիր ընդգրկել պետության համար առաջնային նշանակության մասնագիտությունների սանդղակում: Իսկ սա նշանակում է, որ մեր բուհի շուրջ 220 առաջինկուրսեցի 70.000 դրամ կրթաթոշակ կստանա: Երկրի տնտեսության համար կարեւոր այս նախաձեռնությունը նաեւ հրաշալի աջակցություն [...] Read More

Ուսումը Վալյադոլիդի համալսարանում շարունակելու հնարավորություն

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում Վալյադոլիդի համալսարանը (Իսպանիա) հայտարարում է մրցույթ 2024-25 ուստարվա գարնանային կիսամյակում ուսումը 5 ամսով շարունակելու համար (1 տեղ): Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի Ագրոնոմիական, Ագրարային ճարտարագիտության, Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի եւ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի բակալավրիատի եւ մագիստրատուրայի ուսանողները (բացառությամբ առաջին կուրսում եւ ավարտական կիսամյակում սովորողների): Դիմումների վերջնաժամկետն է 2024 [...] Read More

Կոմիտասի անվան ազգային քառյակի բարեգործական համերգը Ագրարային համալսարանում

Օգոստոսի 30-ին Ագրարային համալսարանի մեծ դահլիճում արտակարգ իրադարձություն էր՝ բեմում Կոմիտասի անվան պետական լարային քառյակն էր՝ բացառապես Կոմիտասի մեծահռչակ ստեղծագործություններից բաղկացած նվագացանկով։ Բարեգործական համերգը կազմակերպել էին Բեռլինի «Եվրոպացի եւ հայ մասնագետների ասոցիացիա» (ՀԵՄԱ) ՀԿ վարչությունը եւ ՀԱՅԿՈՆԳ ՍՊԸ տնօրենությունը։ Գեղեցիկ ու հիշարժան միջոցառմամբ կազմակերպիչները երախտիքի տուրք մատուցեցին «Տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման դասընթացներ վիրավոր զինվորների եւ Արցախից բռնի [...] Read More

Ագրարային համալսարանը լավատեսորեն է դիմավորում նոր ուսումնական տարին

Երեկ՝ սեպտեմբերի 2-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանը դիմավորեց իր ուսանողներին։ Նոր՝ 2024-2025 ուսումնական տարվա մեկնարկն ազդարարող հանդիսավոր արարողությանը մասնակցում էին ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության պատվիրակությունը՝ գլխավոր տնօրեն Չյու Դոնյույի գլխավորությամբ, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, պաշտոնատար այլ անձինք։ Հյուրերը նախ շրջայց կատարեցին ՀԱԱՀ-ի նորարարական մի քանի կենտրոններում, որից հետո, լավագույն տպավորություններով մասնակցեցին արարողությանը։ [...] Read More

Ուսման հնարավորություն Գրանադայի համալսարանում

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2024-25 ուստարվա գարնանային կիսամյակում Գրանադայի համալսարանում (Իսպանիա) ուսումը շարունակելու համար (1 տեղ)։ Մրցույթին կարող են մասնակցել Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի կամ Ագրոբիզնեսի դեպարտամենտի առաջին կուրսն ավարտած եւ անգլերենին տիրապետող ուսանողները, բացառությամբ՝ ավարտական կուրսում սովորողների։ Խրախուսվում է հատուկ կարիքավոր ուսանողների մասնակցությունը: Ուշադրություն՝ մասնակիցը պետք է [...] Read More

ՀԱԱՀ ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանի ուղերձը ուսումնական տարվա մեկնարկի առթիվ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հարգելի գործընկերներ, սիրելի ուսանողներ։ Ջերմորեն ողջունում եւ շնորհավորում եմ բոլորիդ՝ նոր ուսումնական տարվա մեկնարկի եւ, օրացուցային մեկ օրվա տարբերությամբ, Գիտելիքի եւ դպրության տոնի առթիվ։ Առանձնահատուկ ջերմությամբ ողջունում եմ առաջին կուրս ընդունված սիրելի ուսանողների մուտքը Ագրարային համալսարան։ Այստեղ ձեզ համար ստեղծված են բոլոր պայմաններն ու նախադրյալները՝ բարձր որակավորմամբ մասնագետ դառնալու համար, ներառյալ [...] Read More

Նշանակալից հոբելյան, ուժեղ ու գեղեցիկ օրինակ․ պրոֆեսոր Ստեփան Մարգարյանը 94 տարեկան է

Այսօր՝ օգոստոսի 31-ին լրացավ ՀԱԱՀ պրոֆեսոր, տեխնիկական գիտությունների դոկտոր Ստեփան Ենոքի Մարգարյանի ծննդյան 94-ամյակը։ Նշանակալից հոբելյան, մեծ վաստակով իմաստավորված կյանք, գիտական-մասնագիտական գործունեություն, որ այսօր էլ շարունակվում է նույն՝ գործընկերների մեծագույն պատկառանքն առաջացնող երիտասարդական եռանդով, գիտության ու կրթության գործին եւ Ագրարային համալսարանին նույն նվիրվածությամբ։ Պրոֆեսոր Մարգարյանը շարունակում է լինել տարբեր սերունդների իր գործընկերների կողքին, իր հսկայական [...] Read More

Գիտական խորհրդի օգոստոսյան նիստը՝ ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ

Գիտական խորհրդի օգոստոսյան նիստը նախագահող՝ ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը սկսեց նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ շնորհավորանքի խոսքով՝ նշելով, որ առկա մարտահրավերների պայմաններում համալսարանի ղեկավարության գործադրած ջանքերն ու ձեռնարկած գործողությունները բխում են ուսանողների եւ դասախոսների առաջնային շահերից։ՀԱԱՀ դասախոսական կազմի ուսումնական բեռնվածության հաշվարկի նորմերում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ օրակարգային հարցի մասին զեկուցումով հանդես եկավ ուսումնական գործընթացի կառավարման [...] Read More

Տուշայի համալսարանի պատվիրակության այցը Ագրարային համալսարան

Օգոստոսի 28-ին աշխատանքային այցով Հայաստանի ազգային ագրարային համալսարանում էր Իտալիայի Տուշայի համալսարանի պատվիրակությունը՝ ռեկտոր Ստեֆանո Ուբերտինիի գլխավորությամբ։ Պատկառելի պատվիրակության մեջ ընդգրկված էին Տուշայի համալսարանի ճարտարագիտական, ճշգրիտ գյուղատնտեսության, գինեգործական, անտառագիտության ու կանաչապատման, միջազգային կապերի եւ այլ ստորաբաժանումների պատասխանատուներ։ Գործընկերներին ջերմորեն ընդունեցին ՀԱԱՀ ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը, միջազգային կապերի եւ կրթական բարեփոխումների աշխատանքների գծով պրոռեկտոր Մարիամ [...] Read More