Author: Sos Avetisyan

ՀԱԱՀ ռեկտոր Հրաչյա Զաքոյանի ուղերձը Անկախության օրվա կապակցությամբ

Հարգելի գործընկերներ, սիրելի ուսանողներ, Հայաստանի Հանրապետության անկախության 34-րդ տարեդարձը Հայաստանի ազգային ագրարային համալսարանում դիմավորում ենք լավատեսական սպասումներով եւ ագրոպարենային ոլորտի մրցունակ մասնագետներ պատրաստելու եւ արդյունավետ գիտական գործունեություն ծավալելու նախադրյալներն ավելացնելով։ Ագրարային համալսարանի վերջին տարիների բազմաթիվ ձեռքբերումները մեր հայրենիքի անկախության ամրապնդմանը, անվտանգության ապահովմանն ու տնտեսության զարգացմանը նպաստող էական գործոններ են։ Համալսարանում վերջին երկու տարում էապես բարելավվել [...] Read More

Մեկնարկում է «B2B վաճառքներ» ինտերակտիվ դասընթացի երկրորդ փուլը

Սիրելի՛ ուսանողներ, Էրազմուս+ «Սովորի՛ր  – նորարարի՛ր – վաճառի՛ր – հաջողի՛ր» (LISS24) նախագծի շրջանակում մեկնարկում է «B2B վաճառքներ» անվճար ինտերակտիվ դասընթացի 2-րդ փուլը։ Դասընթացը նախատեսված է համալսարանի բոլոր ֆակուլտետների ուսանողների համար։ Դասընթացի տեւողությունը՝ 3 շաբաթ, շաբաթական 3 հանդիպում։ Մեկնարկը՝ 2025 թ. հոկտեմբերի 1-ին։ Ամփոփումը՝ մրցույթով։ Մասնակցության համար գրանցվել հետեւյալ հղումով՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeAnuv8hwul6oYcK7CeajZYBhop1M1H3YxyV9tEPaDnqNkDHQ/viewform?usp=sharing&ouid=116265376051804666756 Ինչո՞ւ մասնակցել․ «B2B (Business to [...] Read More

Նոր կամուրջ հանրակրթությունից դեպի բուհ․ ագրոդասարանների շրջանավարտները կընդունվեն ՀԱԱՀ բակալավրիատ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում վերջին տարիներին ներդրված նորամուծություններին ավելացել է եւս մեկ ուշագրավն ու նշանակալիցը․ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի 2025 թ․ սեպտեմբերի 16-ի 28-Լ հրամանով հաստատել է «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի վարժարանի եւ «Ագրոտեխնոլոգիա» մասնագիտական կողմնորոշման դասընթացն ավարտած Հայաստանի Հանրապետության Տավուշի եւ Սյունիքի մարզերի հանրակրթական ուսումնական հաստատությունների շրջանավարտների՝ բակալավրի [...] Read More

Վերապատրաստումներ․ բարձրագույն կրթության բարձրագույն նպատակը՝ որակ

Սեպտեմբերի 16-ին մեկնարկեց վերապատրաստում-քննարկումների շարքը, որը նախաձեռնել է Որակի գնահատման եւ ապահովման կենտրոնը: Այս կարգի եւ ձեւաչափի հանդիպումները բնականաբար մշտական ու շարունակական են, քանզի ստորաբաժանման գործունեությունը միտված է մի թիրախի, որն անսահման է, հարատեւորեն լավարկվող եւ ՈԳԱԿ տնօրեն, տ.գ.թ., դոցենտ Աննա Դաշտոյանի հակիրճ խոսքն հենց այդ մասին էր: Քննակումների առաջին թեման նվիրված է կրթության որակի [...] Read More

ՀԱԱՀ Ընդունող հանձնաժողովը հրապարակել է 2025-2026 ուստարվա հեռակա վճարովի ուսուցման համակարգի 2-րդ կուրս ընդունվածների ցուցակը

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ընդունող հանձնաժողովը հայտնում է, որ, հիմք ընդունելով դիմորդների դիմումները, ներկայացրած փաստաթղթերը, անցկացված մրցույթի արդյունքները եւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի  նախարարի համապատասխան հրամանը, ՀԱԱՀ ռեկտոր Հրաչյա Զաքոյանը հրաման է ստորագրել միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների՝ բարձր առաջադիմություն ցուցաբերած 189 շրջանավարտի 2025-2026 ուստարվա ՀԱԱՀ հեռակա վճարովի ուսուցման համակարգի 2-րդ կուրս կցագրելու վերաբերյալ՝ [...] Read More

Էրազմուսյան ուսուցման իմ փորձը. բացառիկ ուսումնական տարի Գայզենհայմի համալսարանում

Ես Անդրանիկ Ղազարյանն եմ՝ «Խմորման արտադրության տեխնոլոգիա եւ գինեգործություն» մասնագիտության հեռակա ուսուցման 3-րդ կուրսի ուսանող։ Մեկ ուսումնական տարի հնարավորություն ունեցա ուսանելու Գերմանիայի Գայզենհայմի համալսարանում (Hochschule Geisenheim University)՝ Էրազմուս+ ՀԳ1 միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում։ Գայզենհայմի համալսարանը համարվում է գինեգործության եվրոպական առաջատար կենտրոններից մեկը։ Այս բովանդակալից տարվա  ընթացքում ուսումնասիրեցի ինչպես գինու տեխնոլոգիական գործընթացները՝ խմորումից մինչեւ հնեցում, [...] Read More

ՀԱԱՀ-ն հայտարարում է «Քեն Կակոսյան ընտանիք» հիմնադրամի կրթաթոշակի համար դիմում-հայտերի ընդունելություն

«Քեն Կակոսյան ընտանիք» կրթաթոշակային հիմնադրամը տրամադրում է կրթաթոշակ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Երեւանի պետական համալսարանի եւ Հայաստանում ամերիկյան համալսարանի` ՀՀ մարզաբնակ (Շիրակ, Լոռի, Տավուշ, Սյունիք, Վայոց Ձոր) ուսանողներին՝ փոխհատուցելով ուսման վարձը: Կրթաթոշակի նպատակն է աջակցել եւ ոգեւորել սոցիալական ակտիվություն ունեցող ուսանողներին, որոնք կարող են զարգացնել եւ ակտիվացնել համայնքային կյանքը: Կրթաթոշակին դիմելու համար ուսանողը պետք է [...] Read More

Անհալթի համալսարանի եւ ռումինացի օրգանական երկրագործների պատվիրակության այցը Ագրարային համալսարան

Սեպտեմբերի 9-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Հրաչյա Զաքոյանն ընդունեց Գերմանիայի Անհալթի կիրառական գիտությունների համալսարանի եւ Ռումինիայի օրգանական երկրագործության ընկերակցության համատեղ պատվիրակությանը՝ Գյուղական կյանքի եւ ավանդույթների փառատոնի համակարգող Մարիամ Վարդանյանի ուղեկցությամբ։ Ագրարային համալսարան այցը մեր գործընկեր Կանաչ արահետ ՀԿ-ի հետ պլանավորված էր փառատոնի շրջանակում։ Բուն փառատոնը՝ այս տարի՝ 11-րդը, հերթական անգամ մեծ հաջողություն գրանցեց։ Հանդիպմանը [...] Read More

Մագիստրոսի կրթական ծրագրով հեռակա ուսուցմամբ 2025-2026 ուստարվա ընդունելություն

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ընդունող հանձնաժողովը հայտարարում է մագիստրատուրայի 2025-2026 ուսումնական տարվա հեռակա ուսուցման վճարովի փուլի ընդունելությունը: Ընդունելությունը կավարտվի սույն թվականի հոկտեմբերի 31-ին: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀԱԱՀ-ի մագիստրատուրայի ընդունող հանձնաժողով: Հասցե` ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74, ՀԱԱՀ, 1-ին մասնաշենք, 220ա սենյակ Հեռ.` 012-58-58-28, (095) 52-17-53 Էլփոստ` [email protected] Ըստ մասնագիտությունների եւ կրթական ծրագրերի ընդունելության տեւողությանը, [...] Read More

Մեկնարկել է 2025-2026 ուստարվա հեռակա ուսուցման համակարգի 1-ին կուրս միասնական քննություններով ընդունելությունը

ՀԱԱՀ ընդունող հանձնաժողովը հաըտարարում է, որ 05.09.2025 -ից մեկնարկում է 2025-2026 ուստարվա հեռակա ուսուցման համակարգի 1-ին կուրս միասնական քննություններով ընդունվելու համար դիմում-հայտերի ընդունումը, որը շարունակվելու է մինչեւ 25.09.2024: Հայտագրումը կատարվելու է էլեկտրոնային եղանակով՝ dimord.am հարթակում: Նախքան հայտագրումը դիմորդը անձը հաստատող փաստաթղթով պետք է մոտենա ՀԱԱՀ ընդունող հանձնաժողով, վերցնի ԳԹԿ անձնական համարը, որից հետո միայն հայտագրվի։ [...] Read More