Author: Sos Avetisyan

Ուսման եւ փորձուսուցման հնարավորություն Դուբրովնիկի համալսարանում

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2023-24 ուստարվա գարնանային կիսամյակում Դուբրովնիկի համալսարանում (Խորվաթիա) ուսումը շարունակելու կամ փորձուսուցում անցնելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել առաջին կուրսն ավարտած եւ անգլերենին տիրապետող (B2) բակալավրիատի եւ մագիստրատուրայի ուսանողները, բացառությամբ՝ ավարտական կուրսում սովորողների։ Խրախուսվում է հատուկ կարիքավոր ուսանողների մասնակցությունը: Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ [...] Read More

Ստորագրվել է համագործակցության հուշագիր ԱՄՆ Ֆունկցիոնալ սննդի կենտրոնի հետ

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ ԱՄՆ Ֆունկցիոնալ սննդի կենտրոն/Ֆունկցիոնալ սննդի ինստիտուտի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Դանիկ Մարտիրոսյանը ստորագրել են համագործակցության հուշագիր։ Ստորագրված հուշագրով նախատեսվում է նորարարական գյուղատնտեսության տարբեր ոլորտներին առնչվող ծրագրերի, համատեղ հետազոտությունների, տարածաշրջանային եւ համայնքային զարգացման ծրագրերի իրականացում՝ համալսարանի փորձարարական–խորհրդատվական ծառայությունների մատուցմամբ, նոր առողջարար եւ ֆունկցիոնալ սննդամթերքի մշակման համատեղ նախագծեր եւ [...] Read More

ՀԱԱՀ-ն մասնակցում է Դիջիթեք 2023-ին եւ «Հայաստանի տեխնոլոգիական ապագան» նախաձեռնության խորհրդաժողովին

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը մասնակցում է տարածաշրջանում ամենամեծ տեխնոլոգիական ցուցահանդեսին՝ Դիջիթեք 2023-ին, որը մեկնարկել է այսօր՝ հոկտեմբերի 13-ին, «Մերիդիան» էքսպոկենտրոնում։ Այս տարի արդեն երկրորդ անգամ անցկացվող ցուցահանդեսին ՀԱԱՀ-ն ներկայանում է հուսալի գործընկեր «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի հետ համատեղ (ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող հնգամյա ծրագրի իրականացման մյուս գործընկերներն են՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, Հայ օգնության [...] Read More

ՀԱԱՀ-ն հայտարարում է փորձարարական մոդելներում ընտրված մշակաբույսերի համար պարարտանյութի (կենսազանգվածի), կենսահեղուկի փորձարկման մրցույթ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հրավիրում է որակավորված կազմակերպություններին «Հայաստանում շրջանաձեւ ագրոպարենային մոդելի ներդրում ՀԱԱՀ-ի Բալահովիտի տնտեսությունում» նախագծի շրջանակում Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքում գործող փորձացուցադրական տնտեսությունում հիմնված՝ գոմաղբից պարարտանյութ/կենսազանգված (կենսահումուս) ստանալու փորձացուցադրական մոդելներում ընտրված մշակաբույսերի համար պարարտանյութի (կենսազանգվածի), կենսահեղուկի փորձարկման ծառայությունների համար գնառաջարկ տրամադրելու: Հայաստանի ազգային ագրարային համալսարանը «Հայաստանում շրջանաձեւ ագրոպարենային մոդելի ներդրում ՀԱԱՀ-ի Բալահովիտի տնտեսությունում» [...] Read More

Իրազեկում՝ նոր համալրման համար․ էրազմուսյան ավանդական դարձած օրեր

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, առաջին մասնաշենքի ընթերցասրահում միջազգային կապերի դեպարտամենտը ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի հատկապես առաջին (մյուսները հիմնավորապես տեղյակ են) կուրսեցիներին իրազեկեց Էրազմուս+ ծրագրի, Ագրարայինի՝ արտերկրի բուհերի հետ համագործակցության, շարժունության ու ընձեռվող այլ-լայն-բացառիկ հնարավորությունների մասին: Համալսարանը արդյունավետ համագործակցության մեծ փորձառություն եւ աշխարհագրություն ունի (թերեւս ամենամեծը երկրում), որի շնորհիվ մեր ուսանողները, աշխատակիցները կարողանում են դիտարկել-համադրել այլ համալսարանների [...] Read More

ՀԱԱՀ-ն հայտարարում է սուրճի ընդմիջումների կազմակերպման ծառայություն մատուցելու մրցույթ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հրավիրում է որակավորված կազմակերպություններին «Հայաստանում շրջանաձեւ ագրոպարենային մոդելի ներդրում ՀԱԱՀ-ի Բալահովիտի տնտեսությունում» նախագծի շրջանակում կազմակերպվող դասընթացների, հանդիպումների ժամանակ սուրճի ընդմիջումների կազմակերպման ծառայությունների համար գնառաջարկ տրամադրելու: Հայաստանի ազգային ագրարային համալսարանը «Հայաստանում շրջանաձեւ ագրոպարենային մոդելի ներդրում ՀԱԱՀ-ի Բալահովիտի տնտեսությունում» ծրագիրն իրականացնում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության (BMZ) պատվիրակմամբ՝ Գերմանական [...] Read More

FAST-ը հայտարարում է կենսատեխնոլոգիական նախատիպային Բի-Օն լաբորատորիայի մեկնարկի մասին․ այն կգործի ՀԱԱՀ-ում

Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիայի հիմնադրամը (FAST) հայտարարում է Բի-Օն (B-On) կենսատեխնոլոգիական նախատիպային լաբորատորիայի գործունեության մեկնարկի մասին։ Հիմնադրամի, ՀՀ կառավարության եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի համատեղ նախաձեռնության նպատակը Հայաստանի կենսատեխնոլոգիական էկոհամակարգի ձեւավորումն է։ Բի-Օն-ի տեսլականն է՝ Հայաստանը փոխակերպել տարածաշրջանային կենսատեխնոլոգիական հանգույցի։ Լաբորատորիայի՝ գերժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած տարածքը նախատեսված է ստարտափների եւ հետազոտողների հզորացման համար՝ նրանց տրամադրելով սեփական [...] Read More

ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանի ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ

Սիրելի ուսուցիչներ։ Այսօր` հոկտեմբերի 5-ին, աշխարհի ավելի քան 100 երկրներում նշվում է Ուսուցչի օրը․ նշվում է տարբեր տրամադրություններով, միջոցառումներով, մոտեցումներով։ Համընդհանուրն այն է, որ ամենուրեք գնահատվում եւ մեծարվում է ուսուցիչների կատարած աշխատանքը՝ հանուն մատաղ սերնդին, երիտասարդությանը իրենց երկրի իսկական քաղաքացին ու տերը դարձնելու նպատակի։ Այս տարի մասնագիտական տոնը նշում ենք ազգային ու պետական կյանքում աննախադեպ [...] Read More

Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետ. հանդիպում աշխատանքային կիսամյակի առաջին ամսվա ավարտին

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի դեկան Արման Սիմոնյանն ու փոխդեկան Վոլոդյա Ասատրյանը, թողարկող ամբիոնների վարիչների մասնակցությամբ հանդիպում-քաննարկման էին հրավիրել բակալավրիատի ավարտական կուրսերի ուսանողներին. «Աշխատանքային կիսամյակի առաջին ամիսը լրացավ: Նպատակ ունենք պարզել իրավիճակը: Ինչ խնդիրներ ունեք, հո խոչընդոտներ չկան: Կարող եք նաեւ հաջողությունների մասին պատմել»: Դեկանը համոզված է, որ այս կարգի հանդիպումները, իսկ նրանք պայմանավորվեցին, [...] Read More

Ուսման հնարավորություն Գրանադայի համալսարանում

Էրազմուս+ ՀԳ1 միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2023-24 ուստարվա գարնանային կիսամյակում Գրանադայի համալսարանում (Իսպանիա) ուսումը շարունակելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել առաջին կուրսն ավարտած եւ անգլերենին տիրապետող (B2) ուսանողները, բացառությամբ՝ ավարտական կուրսում սովորողների։ Խրախուսվում է հատուկ կարիքավոր ուսանողների մասնակցությունը: Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձեւաչափով [...] Read More