ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ «Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սանկտ Պետերբուրգի դաշնային գիտահետազոտական կենտրոն» գիտության դաշնային պետական բյուջետային հաստատության տնօրեն Անդրեյ Ռոնժինը համագործակցության պայմանագիր են ստորագրել հունիսի 13-14-ը Երեւանում կայացած Հայ-ռուսական գիտակրթական համաժողովի շրջանակում։ Պայմանագրի նպատակն է կողմերի միջեւ համագործակցություն զարգացնել գիտահետազոտական եւ կրթական գործունեության, տեղեկատվության եւ գիտական փոխանակման ոլորտներում։ Պայմանագրով ամրագրվել է միջազգային, եվրոպական եւ [...] Read More
Հունիսի 16-ին Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղում Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը եւ ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը ստորագրել են համագործակցության եռակողմ հուշագիր, որով մեկնարկում է «Հորիզոններ» դուալ կրթական ծրագիրը։ Այն նախատեսված է Սիսիան եւ Գորիս խոշորացված համայնքների 21 բնակավայրերի 10-12-րդ դասարանների աշակերտների համար: Ինչպես տեղեկացրել է «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր [...] Read More
Սան Ֆրանցիսկոյի «Arable Labs» սրարտափ կազմակերպության արտադրանքի գծով ղեկավար Լեւոն Մինասյանը, որ Հայաստանում է Birthright Armenia (Դեպի Հայք) հիմնադրամի երկշաբաթյա կամավոր փորձնակության առաքելությամբ, երկու հանդիպում է անցկացրել Ագրարային համալսարանում՝ Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի աշխատակիցների եւ ոլորտի գործող մասնագետների հետ։ Առաջին հանդիպման ժամանակ Լեւոնը ներկայացրեց իր աշխատանքային փորձը՝ նշելով, որ ապրել է Սիլիկոնյան հովիտում, ունի 10 տարվա [...] Read More
2023 թ․-ի հունիսի 12-ին եւ 14-ին, ժ․ 18։00-20։00, ՀԱԱՀ-ի Ագրիթեք սրահում ելույթ է ունենալու Սան Ֆրանցիսկոյի «Arable Labs» սրարտափ կազմակերպության արտադրանքի գծով ղեկավար Լեւոն Մինասյանը։ Պարոն Մինասյանի աշխատանքային գործառույթն է հեռահար զոնդավորման ապրանքները ներկայացնել տարբեր գյուղատնտեսական ընկերությունների, որոնք կօգնեն բերքահավաքի կառավարման, ոռոգման լավարկման եւ կլիմայի մշտադիտարկման հարցերում։ Բացի «Arable Labs»-ի աշխատանքից, Լեւոնը վարում է չիլի [...] Read More
Այսօր՝ հունիսի 8-ին ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ Կաունասի Վիտաուտաս Մագնուս համալսարանի Գյուղատնտեսության ակադեմիայի կանցլեր Աստրիդա Միցեյկիենեն փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին, որով նախատեսվում է իրականացնել համակողմանի ոսումնահետազոտական համագործակցություն։ Հուշագրի ստորագրմանը ներկա էին գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Ծպնեցյանը, դեկաններ, փոխդեկաններ։ Ողջունելով լիտվացի հյուրերին, ռեկտոր Ուռուտյանը հակիրճ ներկայացրեց Ագրարային համալսարանը, միջազգայնացման ուղղությամբ իրականացված աշխատանքները, երկկողմ համագործակցության հնարավորությունները, մանավանդ՝ [...] Read More
ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանն այսօր մասնակցել եւ ողջույնի խոսքով հանդես է եկել Սննդի անվտանգության համաշխարհային օրվան նվիրված միջոցառմանը, որը կազմակերպել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Ամբողջ աշխարհում նշվող տոնի այս տարվա թեման է՝ «Սննդամթերքի չափորոշիչները կյանքեր են փրկում»։ ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության տվյալներով, ամեն տարի 10 մարդուց մեկն ունենում է սննդային ծագում ունեցող հիվանդություն, իսկ [...] Read More
Առաջին անգամ ՀԱԱՀ Ագրոբիզնեսի Ուսուցման Կենտրոնի բակալավրիատի պատմության մեջ ավարտական կուրսի ուսանողներն ավարտական աշխատանքներ պաշտպանեցին։ Մինչ այդ հանձնում էին երկու համալիր պետական քննություններ։ Ուսանողները հանդես եկան շատ հետաքրքիր գործարար գաղափարներով՝ հեռու կաղապարներից։ Ոմանք ցուցադրեցին արտադրանքի նմուշներ, որոնք պատրաստել էին ավարտական աշխատանքների թեմաներով։ Հանձնաժողովը, որը նախագահում էր ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Արտակ [...] Read More
«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի այսօրվա՝ հունիսի 2-ի օրակարգի առաջին հարցը վերաբերում էր խորհրդի նոր նախագահի ընտրությանը։ Նիստը վարում էր Հոգաբարձուների խորհրդի ամենատարեց անդամ, պրոֆեսոր Վիկտոր Աբրահամյանը։ ՀԱԱՀ Հոգաբարձուների խորհրդի նոր նախագահի պաշտոնում առաջադրվեց եւ խորհրդի՝ նիստին ներկա անդամների միաձայն քվեարկությամբ հաստատվեց խորհրդի անդամ, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Շնորհակալություն հայտնելով վստահության [...] Read More
Էրազմուս+ ծրագրի շրջանակում մայիսի 22-ից 26-ը Տուշայի համալսարանում կազմակերպվող միջազգային վերապատրաստման շաբաթին մասնակցում էին շուրջ հարյուր պատվիրակներ Հայաստանից, Վրաստանից, Իրանից, Մակեդոնիայից, Բութանից, Թուրքիայից, Ալբանիայից եւ այլ երկրներից, ընդ որում ամենամեծն ու ներկայացուցչականը ՀԱԱՀ պատվիրակությունն էր։ Ինչպես հաղորդում են ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտից, հանդիպման առաջին օրը նախատեսված էր մասնակից համալսարանների ներկայացումներին։ ՄԿԴ պետ Գարեգին Համբարձումյանը ներկայացրել [...] Read More
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ/WFP) հայաստանյան ներկայացուցչության հրավերով ռեկտոր Վարդան Ուռուտյանն այսօր մասնակցել է Կաթի համաշխարհային օրվան նվիրված միջոցառմանը, որը տեղի է ունեցել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում։ Այս հետաքրքիր ու գեղեցիկ օրվա տոնակատարության մասնակիցների թվում էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ, ՀԱԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի անդամ Արաքսիա Սվաջյանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ՄԱԿ ՊՀԾ հայաստանյան գրասենյակի տնօրենի պաշտոնակատար [...] Read More