Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում ս.թ. հուլիսի 3-7–ն ընկած ժամանակահատվածում ՀԱԱՀ Որակի գնահատման եւ ապահովման կենտրոնի տնօրեն Լիլիթ Զաքարյանը, Հասարակական գիտությունների ամբիոնի դոցենտ Արուսյակ Ղարիբյանը եւ Ագրոբիզնեսի դեպարտապենտի պետի տեղակալ Սուսաննա Մեժլումյանը վերապատրաստման նպատակով գտնվում էին Հունաստանի Պանթեոնի հասարակական ու քաղաքական գիտությունների համալսարանում: Այցի շրջանակում հյուրընկալող համալսարանում կազմակերպվեցին մի շարք [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանը սույն թվականի հուլիսի 3-ին սկսել է 2023-2024 ուսումնական տարվա ընդունելությունը 10-րդ դասարանի հետեւյալ հոսքերում. Տնտեսագիտական (մաթեմատիկայի եւ անգլերենի խորացված ուսուցում), Ագրոկենսաբանական (քիմիայի եւ կենսաբանության խորացված ուսուցում), Տեխնոլոգիական (մաթեմատիկայի եւ քիմիայի խորացված ուսուցում), Ճարտարագիտական (մաթեմատիկայի և ֆիզիկայի խորացված ուսուցում)։ Փաստաթղթերն ընդունվում են մինչեւ ս․ թ․ օգոստոսի 31-ը ներառյալ։ [...] Read More
Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում հունիսի 19-23-ը միջազգային հարթակում դասավանդման եւս մեկ փորձառությունս Շչեցինի համալսարանում էր (Լեհաստան)։ Հաստատության յոթ ֆակուլտետում ուսումնառում է շուրջ տասնմեկ հազար ուսանող։ Համալսարանի Ֆիզիկայի, մաթեմատիկայի եւ բնագիտության ֆակուլտետի կառուցվածքում գտնվող Կենսաբանության ինստիտուտը կրթություն է կազմակերպում Կենսաբանություն, Կենսատեխնոլոգիա, Դատաբժշկական կենսաբանության հիմունքներ կրթական ծրագրերով բակալավրի եւ մագիստրոսի մակարդակներում։ Շչեցինի համալսարանում իմ դասախոսությունների կազմակերպումը համակարգում [...] Read More
«Ծանոթացում օրգանական գյուղատնտեսության մագիստրոսական ծրագրին՝ օրգանական հացաթխում» Երկմտում ե՞ս դիմե՛լ, սովորե՛լ, դառնա՛լ օրգանական գյուղատնտեսության ոլորտի մասնագետ... Ուրեմն ե՛կ ծանոթանանք, զրուցենք ու ներկայացնենք օրգանական գյուղատնտեսության մագիստրոսական ծրագիրն ու ընձեռվող հնարավորությունները եւ այդ ամենն անենք անուշաբույր, օրգանական հաց թխելուն զուգընթաց: Միջոցառման ընթացքում՝ Կծանոթանաս դասավանդող դասախոսների հետ Կքննարկես քեզ հուզող հարցերը Կսովորես օրգանական հացաթխման գաղտնիքները Կհամտեսես քո պատրաստած [...] Read More
2023-2024 ուստարվա պետության կողմից ուսանողական նպաստների ձեւով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով Հայաստանի ազգային ագրարային համալսարան է ընդունվել 72 ուսանող։ Քսան մասնագիտությունների գծով անվճար մագիստրատուրա ընդունված ուսանողների ցուցակին կարելի է ծանոթանալ այստեղ։ Երեկ՝ հուլիսի 3-ին, մեկնարկել է վճարովի, առկա ուսուցմամբ, մագիստրոսական ծրագրով ընդունելությունը․ փաստաթղթերն ընդունվում են մինչեւ սեպտեմբերի 1-ը։ Read More
Գիտխորհրդի հունիսի 30-ի՝ ռեկտոր Վարդան Ուռուտյանի նախագահությամբ կայացած հերթական նիստի օրակարգի առաջին հարցը վերաբերում էր Ուսանողական գիտական ընկերության աշխատանքների կատարման ընթացքին եւ խնդիրներին․ զեկուցմամբ հանդես եկավ ՈՒԳԸ նախագահ Զարուհի Հովեյանը։ Նա անդրադարձավ ՈՒԳԸ վերջին երեք տարիների գործունեությանը, որ բավականին ակտիվ է եղել՝ ամբիոնների հետ ակտիվ աշխատանք, ամփոփիչ գիտաժողովներ 2022 եւ 2023 թթ․, «Հայացք» ուսանողական գիտական [...] Read More
Ռեկտորատի այսօրվա՝ հունիսի 29-ի նիստը, որը նախագահում էր ռեկտոր Վարդան Ուռուտյանը, մեկնարկեց նախորդ նիստերի որոշումների կատարման ընթացքի մասին ռեկտորատի քարտուղար Գայանե Ավագյանի զեկուցմամբ։ Առկա եւ հեռակա ուսուցման ավարտական կուրսերի դիպլոմային աշխատանքների եւ մագիստրոսական թեզերի պաշտպանության արդյունքների եւ խնդիրների վերաբերյալ հիմնական հարցի շուրջ ծավալված շահագրգիռ քննարկման առանցքային թեմաներն էին՝ աշխատանքների արդիականությունը, գրախոսությունների որակը եւ «հին ու [...] Read More
Ռեկտոր Վարդան Ուռուտյանը հունիսի 23-ին Փարիզի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտում մասնակցել է «ԱՊՐԻ Արմենիա» (Հայաստանի Կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտ) հետազոտական կենտրոնի եւ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախաձեռնությամբ տեղի ունեցած համաժողովին՝ «Հայաստանը խաչմերուկում. խաղաղություն եւ բարեկեցություն Եվրոպայի հարեւանությամբ» վերտառությամբ։ Համաժողովը միավորել էր քաղաքական, դիվանագիտական, ակադեմիական եւ քաղաքացիական հասարակության առաջնորդներին՝ քննարկելու խաղաղության կառուցմանն ու կայուն զարգացմանը, Հարավային [...] Read More
Երեկ՝ հունիսի 22-ին Խմորման արտադրություն եւ գինեգործություն մասնագիտության մագիստրոսական թեզերի պաշտպանության օրն էր։ Օր, որ հիշարժան դարձավ ոչ միայն իրենց՝ նորաթուխ գինեգործ-մագիստրոսների համար։ Հանձնաժողովի եւ կուրսընկերների դատին հանձնվեցին 13 մագիստրանտների նորահայտ գինիները՝ կարմիր, սպիտակ, վարդագույն, փրփրուն, մարգարտյա․․․ Տեսականին բազմազան էր, հեղինակ-ուսանողների գիտելիքները՝ հիացնող, գինեգործի մասնագիտության հանդեպ սերն ու նվիրվածությունը՝ անվերապահ։ Շատ շուտով հայաստանյան, իսկ հետագայում, [...] Read More
Այսօր՝ հունիսի 22-ին Ագրարային համալսարանում ընդունեցինք ԱՄՆ Կանզասի նահանգի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ փոխգործակցության 20-ամյակի առթիվ ժամանած պատկառելի պատվիրակությանը՝ նահանգապետ Լորա Քելիի, Կանզասի գյուղատնտեսության քարտուղար Մայք Բիմի եւ Կանզասի նահանգի ադյուտանտ գեներալ, Ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Մայքլ Վեներդիի գլխավորությամբ եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ու ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ներկայացուցիչների ուղեկցությամբ։ Պատվավոր հյուրերին ընդունեցին ՀԱԱՀ [...] Read More