Լիտվայի Հանրապետության Վիտաուտաս Մագնուսի (VMU) համալսարանի Ագրարային ակադեմիայի նախաձեռնությամբ մեկնարկել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ համագործակցությունը։ Մինչ ակադեմիայի կանցլեր Աստրիդա Միցեյկիենեի այցը Հայաստան եւ երկու համալսարանների միջեւ հուշագրի կնքումը, ՀԱԱՀ ռեկտորի առաջարկով իրականացվեց առցանց հանդիպում համալսարանների ներկայացուցիչների միջեւ։ Վիտաուտաս Մագնուսի համալսարանի ագրարային ակադեմիայից հանդիպմանը ներկա էին կանցլեր Աստրիդա Միցեյկիենեն, միջազգային ծրագրերի համակարգող Եկատերինա Մակրիկիենեն, [...] Read More