Author: Nazeli Avagyan

Ավարտվեց ԱՏՀ ոլորտում հետբուհական ծրագրերի եւ հետազոտական ցանցերի զարգացման եռամյա նախագիծը

Հունվարի 8-12-ը Erasmus+ ՀԳ2 «Հայաստանում եւ Ղրղզստանում աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում միջառարկայական հետբուհական ծրագրերի մշակում եւ հետազոտական ցանցերի ամրապնդում» (GeoTAK) եռամյա նախագծի ամփոփիչ շաբաթն էր, այն հագեցած էր արտասահմանյան հյուրերի հետ հանդիպում-քննարկումներով: Եղան նաեւ ճանաչողական շրջայցեր: Թերեւս ճանաչողական ասելն այնքան էլ ճիշտ չէ, քանզի այս տարիների ընթացքում իսկական, փոխշահավետ, մեկմեկու գնահատող, բարեկամական- գործընկերային հարաբերություններ են ստեղծվել [...] Read More

Ագրարայինի այս տարվա առաջին աշակերտ-այցելուները «Հերացի» ավագ դպրոցի սաներն էին

Այսօր՝ հունվարի 12-ին, Ագրարային համալսարան էին այցելել ԵՊԲՀ-ի «Հերացի» ավագ դպրոցի տնտեսագիտական ենթահոսքի 11-րդ դասարանի սաները: ՀԱԱՀ կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի վարիչ Լիանա Վարդանյանն Ագրիթեք սրահում աշակերտների ուշադրությանը ներկայացեց Ագրարային համալսարանում կրթություն ստանալու առավելությունները, ծանոթացրեց հիմնովին փոփոխվող եւ գյուղատնտեսականից ագրոտեխնոլոգիական գերազանցության կենտրոն դարձող բուհի նորարարական ենթակառույցներին, աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեցող, հեռանկարային մասնագիտություններին: Այնուհետեւ [...] Read More

Հանդիպում ՀԱԱՀ-ում GeoTAK նախագծի ամփոփիչ միջոցառումների շրջանակում

Այսօր՝ հունվարի 8-ին, ՀԱԱՀ Ջրային եւ հողային ռեսուրսների կառավարման հետազոտական կենտրոնում, Erasmus+ ՀԳ2 «Հայաստանում եւ Ղրղզստանում աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում միջառարկայական հետբուհական ծրագրերի մշակում եւ հետազոտական ցանցերի ամրապնդում» (GeoTAK) նախագծի շրջանակում կայացավ Հայաստանում նախագծի ավարտական հնգօրյա միջոցառումների շրջանակում առաջին հանդիպումը։ Մասնակցում էին նախագծի համակարգող թիմի՝ Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանի (UPV) ներկայացուցիչները, արտաքին փորձագետը եւ նախագծի մասնակից ՀԱԱՀ [...] Read More

Դեղին մամուլն ի՞նչ անի, երբ պատվիրատուն կորցրել է տրամաբանելու եւ ուրախանալու մարդկային հատկանիշները

«Հրապարակ» օրաթերթն այսօր՝ դեկտեմբերի 27-ին հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածել Ագրարային համալսարանի մասին՝ ««Անհավանական փոխակերպումներ» Ագրարայինում» վերնագրով հոդվածում։ Այս անգամ «հայտնագործությունն» այն է, որ «․․․փաստորեն մի դոնորի կողմից ֆինանսավորված Փափուկ հմտությունների կենտրոնը 7 ամսում վերափոխվել է մեկ այլ դոնորի կողմից ֆինանսավորված Գիտելիքի նորարարական հաբի»։ Մենք վաղուց չենք զարմանում Ագրարային համալսարանում տեղի ունեցող գրեթե ամեն ինչին [...] Read More

Ռեկտորատի նիստ․ դիպլոմայինների որակից մինչեւ որակի հարցում նոր մշակույթի արմատավորում

Դեկտեմբերի 25-ին ռեկտորատի տարեվերջյան նիստի օրակարգային հարցերի քննարկումից առաջ նիստը նախագահող Վարդան Ուռուտյանը ռեկտորատի անդամներին տեղեկացրեց, որ  պաշտոնավարման ժամկետի ավարտով պայմանավորված՝ ՀԱԱՀ հոգաբարձուների խորհուրդը լուծել է ռեկտորի աշխատանքային պայմանագիրը եւ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանին ընտրել ՀԱԱՀ ռեկտորի պարտականությունները կատարող։ Պարոն Ուռուտյանը շնորհավորեց պարոն Զաքոյանին եւ բեղմնավոր աշխատանք մաղթեց՝ պատրաստակամություն հայտնելով ըստ ամենայնի սատար [...] Read More

Հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան նիստը հաստատեց ՀԱԱՀ ռեկտորի պարտականությունները կատարողին

Դեկտեմբերի 25-ին կայացավ ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը` խորհրդի նախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի նախագահությամբ։ Օրակարգային հարցերից մեկը վերաբերում էր ՀԱԱՀ հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի նոր հաստիքացուցակին, որը քննարկվեց եւ հաստատվեց։ Նոր կրթական, գիտաթեմատիկ նախագծերի, դրանց իրականացման եւ խոշոր գիտական ծրագրերում ՀԱԱՀ մասնակցության հարցի քննարկման ժամանակ ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը խորհրդին տեղեկացրեց, որ [...] Read More

Ուսումնական գործընթաց. երբ ամբիոնի վարիչը գեղեցիկ անակնկալների մեծ վարպետ է…

․․․Ուրեմն ուսումնական տարվա ընթացքում կարող եք անակնկալներ ակնկալել նրանից: Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի Ագրոբիզնեսի կառավարման եւ քաղաքականության ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Արման Հարությունյանը ավանդաբար առաջին կիսամյակի ամփոփումն անում է հանդիսությամբ, որը ազգային՝ նյութական եւ ոչ նյութական մշակույթի կարեւոր տարրեր է պարունակում: Այս տարին բացառություն չէր: Բակալավրիատի ագրոբիզնես եւ ֆինանսներ երրորդ կուրսի ուսանողները ագրոբիզնեսի կառավարում առարկայից [...] Read More

Գործակցային հուշագիր Դելոյթ Քոնսալթինգի եւ Բոուլդերի՝ Կոլորադոյի համալսարանի հետ

Դեկտեմբերի 20-ին համագործակցության հուշագիր ստորագրեցին ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ «Դելոյթ Քոնսալթինգ» ընկերության հայաստանյան լիազոր ներկայացուցիչ Արմեն Վարոսյանը։  Հուշագրով ընկերությունը եւ ՀԱԱՀ-ն, ինչպես նաեւ Բոուլդերի՝ Կոլորադոյի համալսարանը (ԱՄՆ) պարտավորվում են գործակցել Հայաստանի Հանրապետությունում ջրային ոլորտի կառավարման մոտեցումների բարելավման, ջրի հասանելիության հավասար հնարավորությունների ստեղծման ուղղությամբ՝ պահպանելով եւ խնայելով ջրային ռեսուրսները, դրանց որակը եւ շրջակա միջավայրը։ Հուշագրի [...] Read More

Հրապարակվել է «Հայացք» ուսանողական գիտական ժողովածուի երկրորդ համարը:

Հրապարակվել է «Հայացք» ուսանողական գիտական ժողովածուի երկրորդ համարը: Այս մասին հաղորդում են Ուսանողական գիտական ընկերությունից (ՈՒԳԸ)։ Համարում ներառված են ոչ միայն Ագրարային համալսարանի, այլ նաեւ Երեւանի պետական համալսարանի եւ Գավառի պետական համալսարանի ուսանողների  հետազոտական աշխատանքներն ամփոփող հոդվածներ։ «Հայացք» ուսանողական գիտական ժողովածուն ընդգրկում է ՈՒԳԸ-ի կազմակերպած ամենամյա գիտաժողովների զեկույցները։ Ժողովածուն ստեղծվել է 2021 թ․ հոկտեմբերի 12-ին։ [...] Read More

Թեյը միավորում է մարդկանց․ դասախոսություն եւ թեյախմություն հացի, հրուշակեղենի եւ շոկոլադագործության լաբորատորիայում

Դոցենտ, տ.գ.թ. Հեղինե Մխիթարյանը գործընկերների համար հաճելի անակնկալ էր պատրաստել՝ բուսական թեյերի վերաբերյալ հակիրճ, բայց համապարփակ դասախոսության եւ համտեսի տեսքով։ Պրոռեկտորներ Հրաչյա Ծպնեցյանը, Հրաչյա Զաքոյանը եւ Մարիամ Մովսիսյանը, Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի դեկան Սմբատ Դավեյանը, ֆակուլտետի աշխատակիցները եւ ուսանողները ամենայն ուշադրությամբ ունկնդրեցին տիկին Մխիթարյանին, շնորհակալությամբ ընդունեցին մեր առողջության, կենսակերպի, կենսաբազմազանության մեջ եւ էկոհամակարգում իրենց անգնահատելի դերն [...] Read More