Երեկ՝ մարտի 14-ին, ուսանողների հաջողության կենտրոնում քոլեջի եւ բակալավրիատի տնտեսագիտական մասնագիտությունների սաները հանդիպեցին «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի թիմի ներկայացուցիչներ Անահիտ Մարդոյանի եւ Լիլիթ Հակոբյանի հետ, որոնք հանգամանորեն ներկայացրին «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրը: Այն մեկնարկել է 2022 թ. դեկտեմբերին եւ կավարտվի 2026-ի տարեվերջին: Իրականացվում է Եւրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա», «Տնտեսական զարգացման եւ հետազոտությունների կենտրոն» [...] Read More
ՀԱԱՀ ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանն աշխատանքային այցով Գերմանիայում էր, որտեղ մարտի 4-ից-7-ը մասնակցել է Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի եւ Արեւելյան Եւրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գործընկեր համալսարանների ռեկտորների խորհրդաժողովին։ Քննարկման հիմնական թեման Ագրարային մենեջմենտ միջազգային մաագիստրոսական ծրագրի շրջանակում համագործակցությանն առնչվող տեղեկատվության փոխանակումն ու հետագա գործակցության թիրախների ճշգրտումն էին։ Ռեկտորների քննարկման առարկա են դարձել կիրառական գիտությունների [...] Read More
Շարունակում են մեր բուհ այցելել երկրի ավագ դպրոցների, քոլեջների սաները: Սա կարեւոր գործընթաց է ե՛ւ պատանիների համար, որոնք ծանոթանում են ապագա մասնագիտության նրբերանգներին, ե՛ւ բուհի, քանզի խելամիտ, գիտակցաբար ընտրություն կատարած ուսանողն ամենացանկալին է, սպասվածը: Այսօր՝ մարտի 14-ին, հյուրընկալել էինք Սեւանի բազմագործառութային պետական քոլեջի «Հաշվապահական հաշվառում» մասնագիտության 3-րդ կուրսեցիները: Առաջին հայացքից ամեն ինչ սովորական էր՝ հանդիպում [...] Read More
ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտի կողմից համակարգվող, ԵՄ կողմից ֆինանասավորվող Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում 2024 թ․ փետրվարի 26-ից մարտի 1-ը դասավանդման նպատակով հյուրընկալվել էի Ավեյրոյի համալսարանում (Պորտուգալիա): Այցիս մեկնարկը տրվեց համալսարանի միջազգային կապերի գրասենյակից, որտեղ ինձ ջերմորեն ընդունեց Պաուլա Քսավիերը, որը մանրամասնորեն ներկայացրեց համալսարանի պատմությունը, գիտակրթական բազան, ինչպես նաեւ ներկայացրեց շարժունության օրակարգը: Նույն օրը հանդիպում եմ [...] Read More
Մարտի 12-ին Ագրիթեք սրահում կայացավ «Հայաստանում անտառների վերականգնում եւ կլիմայի փոփոխություն» (FORACCA) նախագծի մեկնարկային միջոցառումը։ Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալությունից ֆինանսավորվող նախագիծն իրականացնում են Հայաստանի ազգային ագրարային համալսարանը եւ Շվեյցարիայի անտառի, ձյան եւ լանդշաֆտի դաշնային ինստիտուտը (WSL)։ Նախագիծը նպատակ է հետապնդում աջակցել մեր երկրում անտառի ազգային քաղաքականության ներդրմանը՝ անտառների մշտադիտարկման բարելավման եւ ՀՀ միջազգային պարտավորությունների [...] Read More
Այսօր՝ մարտի 12-ին, ավարտական աշխատանքներ էին պաշտպանում Հողաբարելավում, հողային եւ ջրային պաշարների օգտագործում, հիդրոտեխնիկական կառուցվածքներ կրթական ծրագրով, շինարարություն մասնագիտացմամբ հեռակա համակարգի վեցերորդկուրսեցիները: Դիմելով օրվա«մեղավորներին» հանձնաժողովի նախագահը՝ ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության տեխնիկական հարցերի ազգային համակարգող, կ. գ. թ. Վահան Ամիրխանյանը նկատեց. -Մեր գյուղատնտեսական միտքը Ագրարայինում է կերտվում: Համոզված եմ, որ բավականաչափ գիտելիք եք ձեռք բերել [...] Read More
Այսօր՝ մարտի 11-ին, այս խոսքերով ամփոփեց իր տպավորությունները հանձնաժողովի նախագահը՝ Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ, տ.գ.թ. Գեւորգ Մանուկյանը: Ավարտական աշխատանքներն էին պաշտպանում հողաշինարարություն, հողային կադաստր մասնագիտության հեռակա համակարգի 6-րդ կուրսեցիները: Թեմաները լայն ընդգրկում ունեին՝ աշխարհատեղեկատվական համակարգերի կիրառման հնարավորություններից մինչեւ հողային կոոպերատիվների ստեղծման հեռանկարներ, մինչեւ կադաստրային գնահատում, հողերի հաշվառում: Երիտասարդները աշխատանքները կատարել էին ըստ պատշաճի, մատուցումը սահիկների [...] Read More
«Միջին մասնագիտական կրթության եւ վերապատրաստման օրինակելի գործընկերություն Հայաստանում պիստակի արտադրության ուղղությամբ. աշխարհատարածական մոտեցում» նախագիծը պաշտոնապես մեկնարկել է 2023 թ․ դեկտեմբերի 11-ին՝ Էրազմուս + -ի՝ «Կարողությունների զարգացումը միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում» նախագծի շրջանակում։ Նախագծի հիմնական նպատակն է հաղթահարել այգեպտղաբուծության բնագավառում թվային հմտությունների առկա պակասը՝ գյուղատնտեսական միջին մասնագիտական կրթության կարողությունների զարգացման միջոցով բարելավելով թվային տեխնոլոգիաների ինտեգրացված կիրառման [...] Read More
Այսօր՝ մարտի 7-ին, հյուրընկալել էինք Գավառի գյուղատնտեսական քոլեջի անասնաբուժություն-4-րդ եւ կաթ-կաթնամթերքի տեխնոլոգիա-3-րդ կուրսերի ուսանողներին: Նրանք իրենց դասախոսների եւ մեր մասնագետների ուղեկցությամբ եղան նախ հրուշակագործության, գարեջրի արտադրության ուսումնական լաբորատորիաներում: Ընդհանուր քիմիայի լաբորատորիայում հիշվող փորձեր (անգամ սեփական մաշկի վրա) հրաբխային հրավառություն սադրեցին եւ կարողացան եզրահանգումներ անել տեսած - կատարվածի մասին: Հաջորդ հանգրվանը գյուղատնտեսական դրոնների կենտրոնն էր, միանգամայն [...] Read More
Ագրիթեք սրահում երեկ՝ մարտի 6-ին, տեղի ունեցավ «Շեն» բարեգործական ՀԿ-ի, ՀԱԱՀ-ի եւ Գերմանիայի Ռայն-Վաալի կիրառական գիտությունների համալսարանի հետ համատեղ իրականացվող ագրոանտառաբուծության վերաբերյալ սեմինարաշարի հերթական սեմինարը՝ առկա-հեռավար հիբրիդային ձեւաչափով: ՀԱԱՀ-ում ծրագրի համակարգող, Անտառագիտության եւ ագրոէկոլոգիայի ամբիոնի վարիչ Մարինե Մարկոսյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, ներկայացրեց սեմինարի թեման՝ «Ագրոանտառաբուծական համակարգերի պլանավորման մոտեցումները»՝ նշելով, որ այն «Ագրոանտառաբուծության խթանում՝ հանուն փոքրամասշտաբ գյուղատնտեսության [...] Read More