Author: Elya Nazaryan

Նոր ուսումնական հատապտղանոց եւ ինտենսիվ պտղատու այգի ագրոճամբարում

ՀԱԱՀ Աղավնաձորի «Զարթոնք» հանգստյան տանը գործող ագրոճամբարի 1300 քմ բակային տարածքի վրա հիմնվել է հատապտղանոց եւ ինտենսիվ պտղատու այգի։ AGRI CAMP նախագծի շրջանակում ուսումնական նպատակներով հիմնված հատապտղանոցը եւ այգին զբաղեցնում են համապատասխանաբար 520 եւ 500 քմ։ Կաթիլային ոռոգման համակարգով համալրված հատապտղանոցի մի մասը հիմնվել է լարասյունային (շպալերային), մյուս մասը՝ հակակարկտային համակարգով։ Տնկվել է ազնվամորու 4 [...] Read More

Ուսումնական գործընթաց. թիմային, ինքնուրույն աշխատանք

Արդեն երկրորդ տարին է ինչ Ագրարային էկոնոմիկայի ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Մարո Դեթլոֆֆը գինու մարկետինգ առարկայի ինքնուրույն աշխատանքների պաշտպանությունը վերածում է սպասված ու ինքնատիպ տոնի: Ուսանողները եռյակներով պայմանականորեն ստեղծում են իրենց սեփական արտադրությունը: Նախ հարցախույզով ուսումնասիրում են գինու շուկան, մրցակցության աստիճանը, վերլուծում են իրենց հնարավորությունները՝ թույլ եւ ուժեղ կողմերը, ու անչափ բարձր մրցակցության պայմաններում արեւի [...] Read More

«Գինու ծով» ծրագիրն ավարտվեց. բացահայտեք սեւծովյան ավազանի երկրների գինու զբոսաշրջային ներուժը seaofwine.travel-ի միջոցով

Սեւծովյան ավազանի չորս երկրներին՝ Հայաստանին, Հունաստանին, Վրաստանին եւ Ուկրաինային միավորած «Գինու ծով» ծրագիրն ավարտվեց: 2020-ին մեկնարկած ծրագրի նպատակն էր՝ բացահայտել չորս երկրի գինու զբոսաշրջության ներուժը, դրա հիման վրա մշակել գինու թեմատիկ երթուղիներ ու ներկայացնել աշխարհին: Հայաստանը ծրագրի համակարգող երկիրն էր ի դեմս Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոնի (ICARE): Տնօրեն Արթուր Գրիգորյանի խոսքով, ծրագրի իրականացման [...] Read More

Բնության հետ ներդաշնակ․ քննարկվեցին քաղաքային կանաչ տարածքների այսօրն ու վաղը

Դեկտեմբերի 13-ին Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորի լսարանում հերթական առցանց միջազգային աշխատաժողովում ներկայացվեցին եւ քննարկվեցին քաղաքային կանաչ տարածքների վերաբերյալ Հայաստանում, Վրաստանում, Ուկրաինայում եւ Շվեդիայում անցկացված հետազոտության ադյունքները։ Հայաստանում հետազոտության համար պատասխանատու էր Ագրարային համալսարանի թիմը։ Աշխատաժողովին մասնակցում էր Միջազգային կապերի և կրթական բարեփոխումների աշխատանքների գծով պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանը։ Շվեդիայի գյուղատնտեսական գիտությունների համալսարանի աջակցությամբ եւ ղեկավարությամբ իրականացվող «Անցումային գործընկերություն՝ [...] Read More

«ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական կուրսի ընդունելության հայտարարություն

Գերմանիայի Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի և ՀԱԱՀ-ի համագործակցության շրջանակում 2023թ. ապրիլին Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրի առաջին գործնական կիսամյակում (փորձուսուցում) սովորելու համար ՀԱԱՀ-ի «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրում կազմակերպվում է ուսանողների հայտագրում: Դիմել կարող են. ՀԱԱՀ բոլոր մասնագիտությունների գծով բակալավրիատի և մագիստրատուրայի բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտները, ՀԱԱՀ բոլոր մասնագիտությունների գծով [...] Read More

Ուսման հնարավորություն Աթենքի գյուղատնտեսական համալսարանում

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է 2 տեղի մրցույթ 2022-23 ուստարվա գարնանային կիսամյակում Աթենքի գյուղատնտեսական համալսարանում (Հունաստան) ուսումը 4 ամսով շարունակելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել ագրոնոմիական, անտառագիտության, կենդանագիտության, շրջակա միջավայրի պաշտպանության (ագրոէկոլոգիա), ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության, պարենամթերքի տեխնոլոգիաների, ագրարային ճարտարագիտության կրթական ծրագրերով սովորող, առաջին կուրսն ավարտած եւ անգլերենին տիրապետող (B2) ուսանողները, [...] Read More

Գործակցային հուշագիր է ստորագրվել ArLeAM ընկերության հետ

Դեկտեմբերի 12-ին ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ ArLeAM գյուղատնտեսական հոլդինգի գլխավոր գործադիր տնօրեն Վաչե Արսենը գործակցային հուշագիր ստորագրեցին։ Արարողությանը ներկա էին ArLeAM-ի եւ ՀԱԱՀ-ի տարբեր ստորաբաժանումների պատասխանատուներ։ Ողջունելով եւ հուշագրի ստորագրման առթիվ շնորհավորելով ներկաներին, ռեկտոր Ուռուտյանը նշեց, որ փաստաթուղթը ընկերության եւ համալսարանի միջեւ մեկնարկած գործակցությունը հաստատութենական հիմքերի վրա դնելու լավ հնարավորություն է։ «Ագրոնոմիական ֆակուլտետն ArLeAM ընկերության [...] Read More

Հյուրընկալեցինք Sida-ի, RECONOMY-ի եւ ՌԶԳ-ի գործընկերներին

Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության (Sida)՝ Եվրոպայի եւ Լատինական Ամերիկայի դեպարտամենտի ավագ խորհրդական Աննե-Շառլոտ Մալմը, Sida-ի՝ քաղաքականության գծով ավագ խորհրդական եւ Հայաստանում ներառական տնտեսական զարգացման ծրագրի ղեկավար Էլին Կարլսոնը, HELVETAS Swiss Intercooperation RECONOMY ծրագրի տարածաշրջանային պատասխանատուներից Էլեն Տխլաշիձեն եւ Ալեքսանդր Գոգոբերիձեն այցելեցին ՀԱԱՀ Հացի, հրուշակեղենի եւ շոկոլոդագործության լաբորատորիա։ Նրանց ուղեկցում էին RECONOMY-ի հայաստանյան համադրող Լիլիթ Մելիքսեթյանը [...] Read More

Ինքնակառավարվող ռոբոտները խելացի ագարակում․ կայացավ Արմռոբոտիքս 14-րդ առաջնությունը

«ԱրմՌոբոտիքս 2022» հայաստանյան հերթական 14-րդ առաջնության այս տարվա խորագիրն էր՝ «Ինքնակառավարվող ռոբոտները խելացի ագարակում»։ Եզրափակիչ մրցույթը կայացավ երեկ՝ դեկտեմբերի 11-ին, Դիլիջանի կենտրոնական դպրոցում։ Կազմակերպիչը Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն էր, հովանավորը՝ Ակբա բանկը։ ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը առաջնության շրջանակում հյուրընկալվեց որպես առանցքային բանախոս եւ խոսեց աշխարհում ագրոտեխնոլոգիաների ոլորտի ընդհանուր զարգացումների եւ Հայաստանում ոլորտի զարգացման հեռանկարների մասին։ [...] Read More

Գինու համտես-գնահատում ռեկտորի հետ

Վերջերս Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կազմակերպած՝ Գերմանիա ճանաչողական-աշխատանքային այցի շրջանակում, որին մասնակցում էր ռեկտոր Վարդան Ուռուտյանը, Յուլիուս Կյուհն ինստիտուտի միկրոգինեգործարանում հայկական պատվիրակությունը մասնակցել էր սելեկցիոն նոր սորտերի գինեգործական ներուժի գնահատման գործընթացին՝ դրանցից ստացված գինիների համտեսի միջոցով: Հայաստանի Խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի  պատասխանատուներ Արամայիս Մկրտչյանը եւ Ամալյա Իսկանդարյանը (ՀԱԱՀ ասպիրանտ), առիթն օգտագործելով, իրենց հետ Հայաստան [...] Read More