Author: Elya Nazaryan

ՈՒԳԸ տեխնոլոգիական բաժանմունքի գիտաժողով. ԻԱ. դարում ամենաազդու զենքը գիտելիքն է

Կարծում ենք՝ կհամաձայնեք, որ մեր համալսարանի ֆակուլտետներից ամենաջերմը, նաեւ «ամենահամեղը» տեխնոլոգիականն է: Մեծ ընտանիք են հիշեցնում՝ միասին արարում են, որոնում, ստեղծագործում, ստեղծում, միասին համտեսում են, հյուրասիրում, բաղադրատոմսեր փոխանակում: Նոր արտադրանքի համար փաթեթավորման դիզայն են երկնում: Ուրախանում են մեկմեկու հաջողություններով: Մի խոսքով, ավանդապահ, մեծ ու փոքրով, նահապետական ընտանիք՝ հաշտ, իրարով հետաքրքրվող, ուրախացող, ապրող: Դասախոսների այս համերաշխությունը [...] Read More

Սպանդանոցներում աշխատելու հավաստագրեր ստացավ եւս վեց անասնաբույժ

ՀԱԱՀ Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի եւ Սննդի անվտանգության տեսչության նախաձեռնությամբ կազմակերպվել էր սպանդանոցի անասնաբույժ-փորձագետների վերապատրաստման դասընթացի 2 փուլը: 6-շաբաթյա դասընթացի (5 շաբաթ տեսական և 1 շաբաթ գործնական՝ լաբորատորիաներում և սպանդանոցներում) ընթացքում մասնակիցները թարմացրել են իրենց մասնագիտական գիտելիքները և ձեռք բերել նորերը: Այսօր ՀԱԱՀ Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Կարեն Մինասյանը եւ Անասնաբուժական բժշկագիտության եւ [...] Read More

Դասավանդելու հնարավորություն Մալագայի համալսարանում

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մեկ դասախոսի տեղի մրցույթ Մալագայի համալսարանում (Իսպանիա) 2021-2022 ուս․ տարում 1 շաբաթ դասավանդման համար։ Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ պրոֆեսորադասախոսական կազմի այն ներկայացուցիչները, ովքեր տիրապետում են անգլերենին կամ իսպաներենին։ Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է․ 1․ Կապ հաստատել Մալագայի համալսարանի համապատասխան ստորաբաժանման հետ և ստանալ համաձայնություն [...] Read More

Պրոֆեսոր Քամալյանը խրախուսում է արցախցի պատանի քիմիկոսների հաջողությունները

Պատանի քիմիկոսների 11֊րդ համահայկական մրցաշարը, որը նախաձեռնել էր «Այբ» կրթական հիմնադրամը, հետապնդում էր քիմիկոսների բոլոր սերունդներին միավորելու եւ մասնագիտական հանրության ներսում կապերի ամրապնդման նպատակ: Նման կապերի ջատագովության ու դրանց ուղղությամբ կոնկրետ ջանքեր գործադրելու առումով հայտնի է մեր համալսարանի Ընդհանուր քիմիայի ամբիոնի պրոֆեսոր Օլեգ Քամալյանը: Եւ ինքն էլ նկատում է, որ ընդհանուր առմամբ քիմիայի նկատմամբ չարդարացված [...] Read More

«Մարտական խաչի» մեր ասպետները՝ Արսենը, Էմինը, Գագիկը

Էմին Երիցյանը Ճամբարակից է, Թթուջուր գյուղից: Ագրոնոմիականի ուսանող դարձել է ավագ եղբոր օրինակին հետեւելով: 2018-ին, առաջին կիսամյակից հետո մեկնեց ծառայության: Հակատանկային ուժերում էր: Գյումրիում վեցամսյա ուսումնառությունն ավարտելուց հետո ծառայության հիմնական վայրը դարձավ Որոտանը: «Դեռ հունիսից թշնամու ԱԹՍ-երը հաճախ էին հայտնվում երկնակամարում: Սեպտեմբերի 25-ին տագնապով մեզ տեղափոխեցին Ջրական: 27-ին առաջին անգամ խփեցին, բայց չպատկերացրեցինք, տեղեկություն չունեինք, [...] Read More

Մրցույթ ապագա գինեգործների համար

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է 2 ուսանողի տեղի մրցույթ Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն կրթական ծրագրով սովորողների համար՝ 1 տարով (01․10․2021-22․07․2022) Գայզենհայմի համալսարանում (Գերմանիա) սովորելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել բակալավրիատի առաջին կուրսն ավարտած այն ուսանողները, ովքեր տիրապետում են անգլերենին (B2) կամ գերմաներենին (B1), բացառությամբ այն ուսանողների, ովքեր ավարտում են [...] Read More

Երբ ապագա դիմորդին վերաբերվում ես որպես ապագա գործընկերոջ

Մայիսի 12-ին մասնագիտական կողմնորոշման հերթական հանդիպումների օր էր Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Էդուարդ Ղազարյանի համար, ընդ որում, դրանցից մեկը կայացավ առցանց, մյուսը՝ առկա: Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի ավագ դպրոցի ավարտական դասարանի աշակերտների հետ առցանց հանդիպումը կազմակերպել էր Ագրոբիզնեսի կառավարման եւ քաղաքականության ամբիոնի դոցենտ Նելլի Գրիգորյանը: Պրոֆեսոր Ղազարյանը, իրեն բնորոշ հանդարտ, Հրանտ Մաթեւոսյանը կասեր՝ մեզանից [...] Read More

Կենսաբազմազանության հետազոտությունների դասընթաց

Հայաստանի ազգային ագրարային համալասարանը, ԲիոԴատա ծրագրի գլխավոր գործընկեր Օսլոյի համալասարանի, «Գլոբալ կենսաբազմազանության տեղեկատվական միջոցներ» միջազգային կազմակերպության հետ հրավիրում է կենսաբազմազանության տվյալների կառավարման շահագրգիռ կողմերին, կիրառական և հիմնարար հետազոտություններ իրականացնող հետազոտողներին եւ ուսանողներին մասնակցելու «Կենսաբազմազանության հետազոտությունների խթանում ԴՆԹ բարկոդավորման, տվյալների հավաքման և կառավարման միջոցով» դասընթացին։ Այս դասընթացը «Բարձրագույն կրթության որակի բարելավման և միջազգային համագործակցության գործակալության» (DIKU) [...] Read More

JTI-ը նորարարական գաղափարները կենսագործելու հնարավորություններ է առաջարկում

Այսօր, մայիսի 12-ին, Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի վարիչ Լիանա Վարդանյանի նախաձեռնությամբ Ագրարային համալսարանում հանդիպում էր կազմակերպվել JTI ընկերության ներկայացուցիչների հետ: JTI ընկերությունն աշխարհի խոշորագույն ծխախոտային ընկերություններից մեկի՝ Japan Tobacco, Inc.-ի (Հայաստանի սպառողներին հայտնի է Winston, Camel, LD, Sobranie եւ Monte-Carlo ապրանքանիշերով) միջազգային ստորաբաժանումն է: Ընկերության ներկայացուցիչները՝ Լիանա Խաչատրյանը եւ Անահիտ Մասուրյանը առաջին անգամ [...] Read More

Վերապատրաստումներ. երբ սրահից հեռանում ես գլխացավով, բայց գոհ-հիացած

Ագրարային էկոնոմիկայի ամբիոնի դասախոսների վերապատրաստումները շարունակվեցին կայուն գյուղատնտեսությանը նվիրված դասախոսությունների շարքով, որը վարում էր Բնապահպանական կրթական ծրագրերի զարգացման խորհրդատու Էմիլ Գեւորգյանը: Բոլոր նրանց, որոնք դասախոսություն ասելիս չոր ու ցամաք տեքստի ձանձրալի-միապաղաղ վերարտադրություն են պատկերացնում (լինում է նաեւ այդպես), հենց սկզբից հիասթափեցնենք, ճիշտ հակառակն էր: Առաջին դասախոսության խումբ-հարցերը նվիրված էին բնապահպանական կայունությանը, արտադրության կազմակերպմանը, որը չի [...] Read More